1in.am-ը գրում է.

Այսօր ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության արագ հակազդման բաժնի օպերները Վանաձորի Հայքի հրապարակում վնասազերծել են հանցավոր խմբի անդամների` երեխայի առքուվաճառքով զբաղվելու կասկածանքով: Ըստ տեղեկությունների` խմբում նաև օտարերկրացիներ կան:

«Առաջին լրատվական»-ի աղբյուրների փոխանցմամբ` խմբի անդամներից մեկն Աշտարակից է: Խումբը Լոռու մարզի մի բնակչուհու հետ պայմանավորվածության է եկել, որ վերջինս որոշակի գումարի դիմաց իր 4 տարեկան երեխային վաճառի իրենց, իրենք էլ նրան հանձնեն որդեգրման: 

Խմբի անդամները, այդ թվում՝ երեխայի մայրը, այս պահին բերվում են Երևան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել