Lragir.am-ը գրում է.

Մաշտոցի պուրակում օգոստոսի 4-ին քաղաքացիների քննարկում է տեղի ունեցել վճարովի ավտոկայանատեղիների հարցի վերաբերյալ, որը հանրային լուրջ դժգոհություն է առաջացրել: Ֆեյսբուքում ստեղծվել է «Ավտոկանգառային անհնազանդությունը սկսված է» խումբը, որտեղ նշված է.

Վճարովի ավտոկանգառների որոշումը անօրինական է և չի բխում հանրային շահից: Հանրային տարածքները տրամադրվել են մասնավոր ընկերության, որը ստանալու է ավտոկանգառներից ստացվող եկամտի 70%-ը: Մասնավոր ընկերությանն է տրամադրվել մեքենայատեր քաղաքացիների տվյալների բազան, մասնավոր ընկերության կողմից նախատեսվում է իրականացնել տեսանկարահանումներ, կիրառել տույժեր ՀՀ քաղաքացիների նկատմամբ, ինչը Սահմանադրության և մարդու իրավունքների կոպիտ խախտում է:  Հաշվի առնելով այս և որոշման հետ կապված այլ անօրինական կետեր և բացթողումներ, ինչպես նաև օգոստոսի 4-ին ժամը 21:00-ի քննարկման ընթացքում հնչած առաջարկությունները, որպես պայքարի միջոց կիրառել ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹՅՈՒՆ: Մենք ՉԵՆՔ ՎՃԱՐԵԼՈՒ անօրինական ավտոկանգառների համար: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել