
Շատ մարդիկ հիացած են մահվամբ, և անգամ այն մարդիկ, ովքեր հիացած չեն, հաճախ այցելում են վայրեր, որոնք հայտնի են իրենց մութ պատմությամբ: Դրանց մի մասը սարսափազդու է, մյուս մասն էլ` պարզապես հուզիչ: Ահա մի քանի պատմական վայր, ուր արժե այցելել:
«Տիտանիկի» գերեզմանոցը
Հալիֆեքս, Կանադա
Երբ 1912 թ. ապրիլի 15-ին «Տիտանիկը» հարվածեց այսբերգի և խորտակվեց, փրկարարական թիմեր ուղարկվեցին Հալիֆեքսից: Խորտակումից հետո հանգուցյալներից շատերին (հիմնականում նավակազմի աշխատակիցներին և երրորդ դասի ուղևորներին) թողեցին այնտեղ հանգչել:
«Տիտանիկի» գերեզմանոցը «Տիտանիկի» զոհերից 121-ի վերջին հանգրվանն է: Այս անուններից շատերը դարձել են մշակութային առումով կարևոր: Այդ թվում է Ջ.Դեյվսոնը, ում անունը հիշեցնում է Ջեյմս Քեմերունի «Տիտանիկի» գլխավոր հերոսին: «Տիտանիկի» զոհերի գերեզմաններ կան նաև մոտակայքում գտնվող Զեյթունի սարում (Mount Olivet):
Քելշտեյնհաուս
Բերտեսգաթեն, Գերմանիա
Քելշտեյնհաուսը կառուցվել է սարի գագաթին: 1939 թ. ապրիլի 20-ին այն նվեր է մատուցվել Ադոլֆ Հիտլերի հիսնամյակի կապակցությամբ: Նախատեսված է եղել, որ այն պիտի ծառայի որպես պաշտոնյաների զվարճանքների վայր: Սանհանգույցը շատ ճոխ էր և արժեցել է 150 միլիոն եվրոյին համարժեք գումար: Այնտեղ կարելի է հասնել թունելի միջոցով: Այդ թունելի կառուցման ժամանակ զոհվել է 12 բանվոր: Հիտլերն իր իշխանության օրոք միայն տասնչորս անգամ է այցելել Քելշտեյնհաուսը: Նա նախընտրում էր Բերգոֆում գտնվող իր նստավայրը: 1945 թ. մայիսին` Հիտլերի մահից մոտ մի տարի անց, միավորված բանակը գրավեց Քելշտեյնհաուսը: Ներկայումս այս շինությունը ծառայում է բարեգործական նպատակների:
Ցելե Կուլա (Գանգերի աշտարակը)
Նիս, Սերբիա
Սերբիայի հարավում գտնվող Նիս քաղաքը Օսմանյան կայսրության դեմ ապստամբություն ծավալած առաջին վայրն է: 1809 թ.-ին ապստամբները պարտություն կրեցին, և 36,000 հոգանոց թուրքական բանակը գրավեց քաղաքը: Հանձնվելու փոխարեն ապստամբության ղեկավար Սթիվեն Սենդելիքը ռմբակոծություն արեց այնտեղ, ինչի արդյունքում զոհվեցին և՛ իր բանակի, և՛ թուրքական բանակի զինվորներից շատերը: Ի պատասխան` թուրք հրամանատարները կառուցեցին Ցելե Կուլան: Նրանք պղծեցին դիակները և 4.572 մետր բարձրությամբ աշտարակ կառուցեցին, որի մեջ տեղադրեցին 952 գանգ: Ամենավերևում Սինդելիքի գանգն էր: Տարիների ընթացքում գանգերից շատերը հեռացվեցին աշտարակից զոհերի հարազատների կողմից և թաղվեցին: Այսօր աշտարակի մեջ կա միայն 58 գանգ: 1892 թ. այս վայրի մերձակայքում մի մատուռ կառուցվեց: Պարզվեց, որ աշտարակն այնքան ահասարսուռ ազդեցություն չունի, որքան որ թուրքերն էին ակնկալում: Սերբերը կրկին ապստամբեցին 1815 թ. և անկախություն ձեռք բերեցին տասնհինգ տարի անց:
Ատոմային ռումբերի թանգարան
Նագասակի, Ճապոնիա
Ատոմային ռումբերի թանգարանը տեղակայված է այն վայրում, որտեղ 1945 թ. օգոստոսի 9-ին պատերազմում երբևէ օգտագործված երկրորդ ատոմային զենքը պայթեց խաղաղ բնակիչների շրջանում` սպանելով 74,000 մարդու և վիրավորելով հազարավորների: Սա փոքր, սակայն հզոր շինություն է, որը արտացոլում է այն վնասները, որոնք պայթյունի արդյունքում հասցվել են այս ճապոնական քաղաքի բնակիչներին: Թանգարանի հիմնական ցուցանմուշներն են զոհերի սրտաճմլիկ նկարները և այս աղետը վերապրածների պատմությունները լուսաբանող տեսանյութերը: Ցուցանմուշների շարքում է նաև մի ժամացույց, որը կանգ է առել առավոտյան 11:02-ին` ճիշտ ռմբակոծության պահին: Ցուցանմուշներից շատերին նայելը դժվար է, քանզի դրանք ցայտուն կերպով հիշեցնում են աղետի մասին:
Կայսերական ստորգետնյա աղոթարան
Վիեննա, Ավստրիա
Վիեննայի Կապուչին եկեղեցուց ներքև գտնվող Կայսերական ստորգետնյա աղոթարանը թագավորական Հափսբուրգների գերդաստանի անդամների մեծ մասի վերջին հանգրվանն է: Այն բացվել է 1633 թ.-ին: Բրոնզյա դագաղներից շատերը ճոխ տեսք ունեն: Դրանք զարդարված են հրեշտակների, գանգերի և թագերի պատկերներով: Դրանցից ամենաշքեղը կայսրուհի Մարիա Թերեզայի և նրա ամուսին Ֆրանց Ստեֆանի քարադագաղն է: Այս վայրում դեռևս տեղի են ունենում թաղումներ: 2011 թ.-ին այստեղ թաղվել են Օթո վոն Հափսբուրգի և նրա կնոջ աճյունները:
Շարունակելի...