
Doctors.am-ը գրում է.
Պարզվում է, որ օգտակար համարվող անյուղ կաթը, կաթնաշոռը, պանիրը և յոգուրտը կարող են մարդուն ինֆարկտի, շաքարային դիաբետի և անվերահսկելի քաշի ավելացման հասցնել:
"Թեթև" յոգորտն ավելացնում է քաշը և փչացնում տրամադրությունը
Օրգանիզմում ճարպերն անհրաժեշտ են մի շարք բիոքիմիական գործընթացներ ապահովելու համար: Օրինակ՝ հորմոնային համակարգը սկսվում է խանգարվել առանց ճարպերի: Նախ, մակերիկամները ընկճախտին դիմակայող ավելի քիչ հորմոններ են սկսում արտադրել, որի հետևանքով մարդը դառնում է մռայլ և դեպրեսիվ: Օրգանիզմը, իր հերթին, սկսում է «փոխհատուցում» պահանջել՝ թխուկների և քաղցրի տեսքով, որն ամենահեշտ ճանապարհն է երջանկության հորմոններ ստանալու և վատ տրամադրությունը բարձրացնելու համար: Բավական է ածխաջրի մեկ մոլեկուլ (սպիտակ հաց, թխվածքաբլիթ, քաղցր թխուկ), և օրգանիզմում ձևավորվում է ճարպի երկու մոլեկուլ, այստեղից էլ առաջանում է քաշի "անհասկանալի" ավելացումը:
Երբ յուղոտ յոգուրտը ավելի օգտակար է, քան կաթնաշոռը
Ճարպազերծ մթերքների մյուս խնդիրն այն է, որ դրանք չունեն իրենց հատուկ սովորական համը: Ուստի, սպառողին մթերքը վաճառելու համար՝ դրան ավելացնում են սննդային հավելումներ կամ ուղղակի մեծ քանակությամբ շաքարավազ: Այդ պատճառով յուղոտ սերուցքի չափավոր օգտագործումն ավելի օգտակար կարող է լինել, քան մեծ "հեղինակություն" վայելող ճարպազերծ կաթնաշոռը:
Սիրտս սալ է ուզում
Ամենուր լսում ենք ճարպազերծ մթերքների օգտակարության մասին, սակայն ձվի, նորմալ կաթի և թթվասերի բացառումը սննդակարգից հանգեցնում է մի շարք կարևորագույն վիտամինների և միկրոէլեմենտների պակասի օրգանիզմում:
Խոզի բնական սալը, յուղոտ ձուկն ու թռչունը, որոնց կտրականապես մերժում են առողջ ապրելակերպ վարող ընտանիքներում, փոքր չափաբաժիններով օգտակար են սրտի նորմալ աշխատանքի համար:
Իհարկե, սա չի նշանակում, որ այժմ ամեն օր պետք է սալ ուտել, պարզապես պարբերաբար ձեր սննդակարգ մտցրեք ճարպի նորմալ քանակություն պարունակող մթերքներ: