Lragir.am-ը գրում է.

ՄԱԿ Համաշխարհային զբոսաշրջության կազմակերպությունը հրապարակել է 2012 թվականի արդյունքների վերաբերյալ հետազոտություն, գրում է BBC-ը:

Ըստ տվյալների, 2012 թվականին ամենաայցելվող երկիրն է եղել Ֆրանսիան՝ 83 միլիոն զբոսաշրջիկ: Ֆրանսիան իր ալպիական եւ միջերկրական հանգստավայրերով շարունակում է պահպանել առաջատար դիրքերը: Երկրորդ տեղում է ԱՄՆ-ը, որը Ֆրանսիային զիջում է 16 միլիոնով: Հաջորդը Չինաստանն ու Իսպանիան են՝ 57.7 միլիոն ցուցանիշով, իսկ հնգյակը եզրափակում է Իտալիան 46.4 միլիոն արդյունքով:

Տասնյակում են նաեւ Թուրքիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Մալայզիան, Ռուսաստանը:

Այդուհանդերձ, զբոսաշրջիկների կատարած ընդհանուր ծախսերով առաջատարը ԱՄՆ-ը է, որը 2012թ զբոսաշրջության ոլորտից ստացել է 126 միլիարդ դոլար: Համեմատության համար Ֆրանսիան ստացել է 53.6 միլիարդ դոլար:

Ֆրանսիա շատ են այցելում հատկապես եվրոպական երկրներից, այդ պատճառով համեմատաբար քիչ գումար են ծախսում:  Հետաքրքիր է, որ Ֆրանսիա այցելածների միայն 16.8 տոկոսն է եղել Փարիզում:

Չինաստանում գտնվող ինքնավար Մակաու քաղաքը 2012թ ընունել է 13.6 միլիոն զբոսաշրջիկ, ովքեր ընդհանուր ծախսել են 43.7 միլիարդ դոլար:

Աշխարհի ամենաշատ այցելվող քաղաքը Բանգկոկն է՝ (Թայլանդ) 15.98 մլն մարդ, որին հաջորդում են Լոնդոնը, Փարիզը, Սինգապուրը, Նյու Յորքը, Ստամբուլը, Դուբայը, Կոալա Լումպուրը, Հոնգ Կոնգը, Բարսելոնան:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել