
Emedia.am-ը գրում է.
Հեծանիվների վարձույթը մեծ ժողովրդականություն է վայելում ողջ աշխարհում, ինչը չի կարելի ասել հեծանվային սաղավարտների վարձույթի մասին, որն առայժմ թրենդ չի դարձել: Գործընթացն արագացնելու համար Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ուսանողները ստեղծել են հեծանվային սաղավարտների վարձույթի վենդինգային սարք: Ծառայության արժեքը կազմում է ընդամենը 2 ԱՄն դոլար:
Նրանք, ովքեր վախենում են ոջիլներից, կարող են չանհանգստանալ վարձույթով տրվող սաղավարտների առումով: Hi-News.ru-ի փոխանցմամբ՝ յուրաքանչյուր սաղավարտ վենդինգային սարք վերադարձվելուց հետո ենթարկվում է մանրազնին մանրէազերծման: Դուր եկած սաղավարտը լրացուցիչ գումարով կարելի է գնել անմիջապես HelmetHub վենդինգային սարքից:
Այս սարքերն աշխատում են արեգակնային մարտկոցներով: Մեկ HelmetHub-ն ի վիճակի է տեղավորելու տարբեր գույների ու չափերի 36 սաղավարտ: Մեքենան հաղորդում է ղեկավար կենտրոնին հասանելի սաղավարտների թվի, եղած վնասվածքների ու մանրէազերծման անցկացման մասին: Դա նշանակում է, որ հանձնելու և ընդունելու ժամանակ սաղավարտն անցնում է համապատասխան ստուգում: