
Բարոյահոգեբանական նորմերը գահավիժում են ապրում, և հենց մեր օրերում, և մեր երկրում, և այն էլ աննախադեպ արագությամբ:
Երբ հասարակության մեջ կգտնվեն թեկուզ հատ ու կենտ անդամներ, որոնք ուղղակի իրենց «հեռատես» և «խոհեմ» են համարում, այն մակարդակի, որ նույնիսկ իրավունք են վերապահում անիմաստ համարել զոհված տղաների արարքը, ինչ է թե իրենց բթացած կամ գուցե ի վերուստ բութ ուղեղիկների ընկալումներով իբր անիմաստ տեղը գնացին, իբր ի՞նչ է, դժվար էր տեսնել կամ գուշակել, որ լկտիությունը այս աստիճանի կհասնի, որ ո՞ւմ համար գնացին, այսօրվա տռզած օլիգարխի՞, թե՞ ազգուրաց չինովնիկի:
Իհարկե, բոլորս էլ տեսնում ենք այսօրվա անդունդը՝ բարոյահոգեբանական ոլորտում, բայց նաև դժվար չէ կռահել, որ նրանք այնքանով էին ԲԱՐՁՐ, որ նման մի, այսօրվանից ոչ շատ բարվոք բարոյահոգեբանական և այլ վիճակները լավ տեսնելով և զգալով` ուղղակի անտեսեցին, մանր-մունր բաներ համարեցին ՀԱՅՐԵՆԻՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ նկատմամբ, և նրանք չեն, որ ստեղծել են մենաշնորհները, օլիգոպոլիան, թաղի խուժանին կուլ գնացող մարդկանց տեսակը, այլ ուղղակի ԱԶԱՏԱԳՐԵԼ են ՀԱՅՐԵՆԻՔԸ ԹՇՆԱՄՈՒՑ:
Թեմային չէի անդրադառնա, եթե շատ թելերով կապված չլինեի ազատամարտի հետ:
Իսկ ինչ վերաբերում է կյանքին և մահվան, ապա կյանքի պարագայում կասեի ընդամենը, որ այն չափվում է ոչ թե տևողությամբ, տարիներով, այլ վեհ նպատակ ունենալով և այդ նպատակին հասնելու հնարավորությամբ:
Մահվան հետ կապված այն, որ մահը մերն է, մենք` մահինը (Թումանյան), մարդու գործն է անմահը, և եթե այն անխուսափելի է (մահը), ապա երիցս օրհնված և ընդունելի է ՎԱՍՆ ՀԱՅՐԵՆՅԱՑ, քան ՍՊԻՏԱԿ ՍԱՎԱՆԻ ՄԵՋ՝ որովայններում էլ մի կամազ սննդի մարսված ու կիսամարս եղած հետևանքներ:
Հ.Գ. Մի քիչ ոչ հարմար ձևակերպումներս ուղղված են միայն ու միայն նման ձևով «մտածողներին», որոնց հանդիպել եմ և առիթ ունեմ կյանքում երբեմն հանդիպելու դեռ: