
Doctors.am-ը գրում է.
Տղամարդիկ, ովքեր անընդհատ սթրեսի մեջ են գտնվում, վերջ ի վերջո հիվանդանում են 2 տեսակի դիաբետով: Այս փաստն ապացուցել է Գետաբորգի համալսարանի շուրջ 35 տարի ձգվող ուսումնասիրությունը: Հետազոտությանը մասնակցել է 1915-1925 թվականներին ծնված 7500 տղամարդ:
Տղամարդկանց մեծամասնությունը՝ 6828 հոգի, չէին ունեցել դիաբետ, սրտի իշեմիկ հիվանդություն կամ ինսուլտ: Նրանցից 899 հոգու մոտ ուսումնասիրությունների ընթացքում առաջացավ դիբետ: Առողջական վիճակից բացի, հետազոտությունների համար գնահատվում էին նաև տղամարդկանց սթրեսի մակարդակը (գրգռվածությունը, ճնշվածությունը, քնի հետ կապված դժվարությունները՝ աշխատանքում կամ տանը հանդիպող խնդիրների պատճառով):
Հետազոտության սկզբում տղամարդկանց 15,5%-ը խոստովանեց, որ վերջին հինգ տարիների ընթացքում գտնվում է շարունակական սթրեսի մեջ: Նրանց մոտ դիաբետի առաջացման հավանականությունը 45%-ով ավելի բարձր էր այն տղամարդկանց համեմատությամբ, որոնք ընդհանրապես չէին բողոքում ճնշվածությունից կամ որոնց մոտ ժամանակավոր ճնշվածություն էր հանդիպում:
Նույնիսկ այն ժամանակ, երբ հաշվի առնվեցին տղամարդկանց տարիքը, սոցիալական վիճակը, ֆիզիկական ակտիվության բացակայությունը, մարմնի քաշը, արյան ճնշումը, սթրեսի և դիաբետի միջև կապը իրոք զգալի էր:
Գիտնականները կոչ են անում սթրեսը համարել դիաբետի առաջացման առաջին նշան: