1in.am-ը գրում է.

Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն հրաժարվել է մեկնաբանել թիմի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի խոսքերը: Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստը նշել է, որ գերադասում է մտաբերել միայն դրականը:

«Կյանքում կան երևույթներ, որոնք արժանի չեն մեկնաբանությունների: Ես չեմ պատրաստվում անել դա, և պատճառն ակնհայտ է: Միշտ հարգում եմ մարզիչներիս և փորձում սովորել: 

«Չեմ թքի այն ափսեի մեջ, որից ուտում եմ»,- ասում են Պորտուգալիայում: Ես այլևս ոչինչ չեմ ավելացնի: Գերադասում եմ հիշել միայն դրականը»,- ասել է Քրիշտիանուն:

Հիշեցնենք` օրերս Ժոզե Մոուրինյոն հայտարարել էր, որ 30 տարեկանում մարզել է Ռոնալդոյին, «բանց ոչ թե Քրիշտիանուին, այլ իսկական Ռոնալդոյին` բրազիլացուն»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել