Aysor.am-ը գրում է.

Օմսկում օգոստոսի 4-ին հարսնացուն իր հարսանիքի ժամանակ երկու անգամ գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում: Այս մասին հայտնում է vesti.ru-ն:

Տատյանա Ֆիլատովայի հարսանեկան քողի երկարությունը կազմել է 3.5 կմ, ինչը 150 մետրով երկար է նախորդ ռեկորդը գրանցած հարսնացուի քողից:

Քողի արժեքը եղել է 200 հազար ռուբլի: Այն կրել հասնացուին օգնել են 300 կամավորներ և 35 լիմուզիններ: Հարսնացուն նման երկար շքախմբի համար ևս հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել