
1in.am-ը գրում է.
Ամերիկյան օդանավակայանների անվտանգության ծառայությունները խստացրել են ուղևորների ստուգման գործընթացը՝ հնարավոր ահաբեկչությունների պատճառով: Այս մասին հայտնում է ABC հեռուստաալիքը:
Անվտանգության ուժեղացված միջոցառումներ են ձեռնարկվել Սան Ֆրանցիսկոյում ու մյուս խոշոր քաղաքներում:
Ոստիկանությունում ունեցած աղբյուրը ամերիկացի լրագրողներին հայտնել է, որ տեղի ուժայինները հրաման են ստացել ուժեղացնել հսկողությունը տրանսպորտային միջոցների նկատմամբ:
Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանում հավելյալ ստուգումներ են կատարվում ԱՄՆ ժամանող ուղևորների հետ:
Ավելի վաղ ԱՄՆ պետդեպարտամենտը փակել էր դեսպանությունները մուսուլմանական երկրներում՝ որոշակի սպառնալիքների պատճառով:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_wusa_204088.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել