
1in.am-ը գրում է.
Չինաստանի կառավարությունը կարծում է, որ այս տարի 30 տարվա մեջ կգրանցվի ՀՆԱ-ի աճի ամենացածր ցուցանիշը՝ 7.5 տոկոս: Չինաստանի համար դա ռեկորդային ցածր ցուցանիշ է:
Որոշ փորձագետների կանխատեսումներով՝ առաջիկա տարիներին աճի տեմպերը կարող են նվազել՝ հասնելով ընդհուպ 3 տոկոսի: Խոշոր բանկերն արդեն անհանգստություն են հայտնել այդ առնչությամբ: Այս մասին հայտնում է Russia Today-ը:
Տնտեսության աճի խթանման համար Չինաստանի կառավարությունը մտադիր է մեծացնել ծախսերը և ուղղել միջոցները երկաթուղիների շինարարությանն ու ենթակառուցվածքների զարգացմանը: Իշխանությունները նաև մտադիր են ազատվել պարտքերից, որոնք չինական տնտեսության գլխավոր խնդիրն են:
Մտահոգիչ են նաև ԱՄՆ ՀՆԱ աճի կանխատեսումները: Փորձագետեների կարծիքով՝ այն չի գերազանցի 2 տոկոսը:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/business_indicators_204085.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել