Մեծ Բրիտանիայում ծաղկում է սեքս-ջիհադըPanorama.am-ը գրում է.

Օքսֆորդի դատարանում չորսուկես ամիս տևած դատավարության ժամանակ այնպիսի սարսափազդու պատմություններ են ի հայտ եկել, որ անգամ դատավոր Փիթեր Ռուկը չի կարողացել զսպել իր վրդովմունքը: Խոսքը տարիներ շարունակ բռնաբարված սպիտակամորթ աղջիկների մասին է` 11-15 տարեկան, որոնք լինելով սոցիալապես խոցելի ընտանիքներից, դարձել էին յոթ ներգաղթյալների` պակիստանցիների և էրիթրեյացու զոհերը: Վերջիններս հանցավոր խմբավորում էին ստեղծել և երեխաներին կամ իրենք բռնաբարում, կամ էլ հանձնում էին ուրիշներին գումարի դիմաց: Իսկ գլխավորում էր խումբը Մոհամեդ Կարարը, ում դատարանը դատապարտեց ցմահ ազատազրկման:

«Կոմսոմոլսկայա պրավդայի» հաղորդմամբ, հիմնական պահանջն այն էր, որպեսզի աղջիկները լինեն բրիտանացիներ: Դա թերևս ամենագլխավոր պահանջն էր, որով ընտրվում էին զոհերը: Աղջիկներից մեկի կրծքին Մոհամեդն անձամբ դաջել է «Մ» տառը, որպեսզի բոլորն իմանան, թե նա` Մոհամեդը, իր տիրակալն է եղել, մյուս աղջկան 12 տարեկանից նստացրել են թմրանյութերի վրա և ստիպել առաջին աբորտն անել այդ տարիքում: Այս սարսափազդու հանցագործությունները ամբողջ աշխարհով մեկ հայտնի համալսարանական Օքսֆորդում կատարվել են ութ տարի շարունակ` 2004- 2012 թթ-ին…. Հանցախմբի միայն մի անդամը` Մոհամեդի եղբայրը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման, մյուսները ևս դատապարտվել են ցմահ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել