Ժամանակակից կնոջ գլխավոր խնդիրներից մեկը՝ ցելյուլիտDoctors.am-ը գրում է.

Գիտնականների միջազգային խմբի նորագույն հետազոտությունները պարզել են, որ ցեյլուլիտի (բջջաանքաբորբ) ձևավորման մեջ կարևորագույն դերում ոչ թե ճարպն է, այլ հորմոնային գործոնը: Այդ պատճառով պետք է պայքարել ոչ թե ավելորդ կիլոգրամների, այլ՝ սովորական նյութափոխանակության դեմ:

Հետազոտողները նշում են, որ օրգանիզմում ցեյլուլիտի առաջացման պայմաններն են հորմոնները, ընկճախտն ու լարվածությունը: Կորտիզոլը՝ ընկճախտի և  լարվածության հորմոնը, որը ոչնչացնում է մարդու մարմնի սպիտակուցները, նպաստում է ենթամաշկային ճարպի կուտակմանը, ինչպես նաև արյան մեջ ավելացնում է գլյուկոզայի մակարդակը:

Երբ մարմինը մշտական լարվածության և ընկճախտի մեջ է, այն սկսում է ճարպ կուտակել: Դա բերում է ցեյլուլիտի առաջացման, իսկ այն բուժելու համար պետք է վերացնել ընկճախտի պատճառները: Այդ պատճառով գիտնականները կանանց մի քանի խորհորդ են տալիս:

Առօրյա կյանքում մեր օրգանիզմի վրա ազդում են ճնշվածություն առաջացնող 3 հիմնական գործոններ: Առաջինը՝ մտավոր (զգացմունքային) ճնշվածություն առաջացնող գործոնն է: Այն հաղթահարելու համար գիտնականները խորհուրդ են տալիս ավելի շատ ժամանակ տրամադրել ժամանցի անցկացման հաճելի եղանակներին՝ ծովափ, ցեխի լոգանքներ և այլն: Մի խոսքով՝ այն, ինչից դուք լիցքաթափվում եք:

Ճնշվածություն առաջացնող մյուս գործոնը քիմիական ազդեցությունն է՝ վատ սնունդը և էկոլոգիական թունավորումը: Շաքարավազը և արտադրական կարագը վնասում են մարսողական տրակտը և բարձրացնում խրոնիկ ընկճախտի մակարդակը մեր մարմնում: Հակաբորբոքային սննդակարգ պահպանելու դեպքում կարելի է վերականգնել մարսողական տրակտի առողջ աշխատանքը, որը, իր հերթին, կնպաստի հորմոնային հավասարակշռության  և ճարպերի այրման մեխանիզմների առաջացմանը:

Իդեալական սննդակարգն իր մեջ ներառում է ճարպեր, որոնք պարունակվում են կոկոսի, ընկույզի, զեյթունի և զանազան սերմերի մեջ: Տավարի, վայրի ձկան և օրգանական տնական թռչնի մաքուր սպիտակուցը պետք է օգտագործել պարբերաբար: Ֆիտոէստրագեններով հարուստ բանջարեղենները, մրգերը, հիմնականում հատապտուղներն ու կիտրոնը նույնպես անհրաժեշտ են ձեր օրգանիզմին:

Վերջին գործոնը ֆիզիկական ճնշվածությունն է: Ակտիվության բացակայությունը և չափազանց ակտիվ կենսակերպը հավասարապես վտանգավոր են: Ամեն ինչում ընտրեք չափավորությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել