Իմ ֆեյսբուքյան պրոֆիլը իմ անձնական տարածքն է, որտեղ ես կարող եմ արտահայտվել ցանկացած ժանրում՝ լրջի մեջ քննադատել, կատակով պիսկել, հումորներ անել, լրջանալ, ջրիկանալ, ու պարտավոր չեմ որևէ մեկի ճաշակն ու հումորի զգացումը չափել, նոր գրել: Լրատվական կայքերը իրավունք ունեն հրապարակելու իմ գրած ցանկացած նյութ՝ ըստ ճաշակի, առանց ինձ հետ համաձայնեցնելու, եթե մարդիկ իմ կարծիքը ցանկանում են հանրայնացնել՝ դա ինձ միայն պատիվ է բերում, չեմ սիրում այն ձևամոլներին, որոնք իբր թե ծանր են տանում, որ իրենց գրառումները կայքերը տանում են: Է, չեք ուզում հանրայնացնել ու շատ մարդկանց ուշադրությանն արժանանալ՝ ձեր շքամուտքում մի հատ պատի թերթ սարքեք ու արտահայտվեք: Սակայն կայքերի չորսբոլորը թափառում են անասուն քոմենթչիների բոլուկներ, որոնց միակ ֆունկցիան այդ գրառումների տակ թրքելն ու գոմի հոտ տարածելն է: Ի սկզբանե զուրկ լինելով բանականության ամենաթույլ դրսևորումից անգամ՝ մարդանման այդ իդիոտակույտը պատրաստ է լրջորեն քննարկել անգամ այն գրառումները, որոնց հետ պրիմիտիվ ծանոթությունն անգամ ցցուն է դարձնում դրանց հումորային բովանդակությունը: Դա այնքան ակնհայտ է, որ կհասկանար ցանկացած տառաճանաչ ձի: Սակայն տխմարների այդ բանակը ոչ միայն լրջորեն քննարկում է ակնհայտ հումորը, այլև իրեն իրավունք է վերապահում անձնական վիրավորանքներ հնչեցնել նյութի հեղինակների հասցեին: Ընդ որում, այդ թափթփուկի մեջ քիչ չեն խմածության, անպաշտպան հաճույքների հետևանքները: Առանց մարդկանց ճանաչելու՝ իրենց թույլ են տալիս այնպիսի տխմարություններ, որ անհնար է չտարբերակել իրենց ապօրինածին լինելը: Պարզապես մի խնդրանք կայքերին՝ ձեր ադմինիստրացիայում պահեք հավաքարարներ, որոնք գրառումների տակից դուրս կնետեն այդ աղբը: Հակառակ պարագայում ստացվում է, որ մենք գրառում ենք կատարում՝ նաև օգնելով ձեր կայքերի աշխատանքին, բայց նույն կայքերում անպաշտպան ենք մնում քոմենթչիական լրբակույտի առաջ: Մինչդեռ լուրջ, վերլուծական գրառումները ունենում են խղճուկ քանակի դիտումներ և զրո մեկնաբանություններ, որովհետև սեռապես տհաս և անհայտ ծագման քոմենթամոլների համար լուրջ նյութ կարդալը դարի փորձություն կլիներ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել