1in.am-ը գտրում է.

Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակ»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանը ամփոփել է Ռուսաստանի առաջնության 4-րդ տուրի շրջանակներում կայացած Կրասնոդարի «Կուբան»-ի դեմ կայացած հանդիպման արդյունքները:

«Խաղը շատ բարդ ընթացք ունեցավ: «Կուբան»-ը հիանալի ֆուտբոլ է ցուցադրում: Մանավանդ, թիմը հանդես էր գալիս սեփական հարկի տակ: Կրասնոդարի ակումբի կազմում հզոր ֆուտբոլիստներ են խաղում, ովքեր կարող են գոլային պահեր ստեղծել և հաջողությամբ ավարտել այդ պահերը:

Սակայն կարծում եմ, որ մենք կարող էինք հաղթանակ տանել: Չի կարելի ասել, թե մենք երջանիկ ենք, որ ոչ-ոքի խաղացինք: Այնուամենայնիվ, արդյունքը բավարար է: Ես կցանկանայի ավելի շատ գոլեր խփել և հաղթել: Հնարավոր է, այդպես կլինի հաջորդ անգամ»,- Յուրայի խոսքերը մեջբերում է «Սպարտակ»-ի պաշտոնական կայքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել