
Tert.am-ը գրում է.
ԱՄՆ տարբեր քաղաքներում երեկ հարյուրավոր մարդիկ են դուրս են եկել փողոց և բողոքել էլեկտրոնային գաղտնալսման զանգվածային ծրագրերից, որոնք իրականացվում են հատուկ ծառայությունների կողմից, տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը:
Ցուցարարները հավաքվել են «Վերականգնեք Չորրորդը» խորագրի ներքո՝ նկատի ունենալով ԱՄՆ Սահմանադրության 4-րդ հոդվածը, որով արգելվում են չհիմնավորված հետախուզումները, ստուգումները, ամերիկացիների փաստաթղթերն ու անձնական ունեցվածքը վերցնելը։
Բողոքի ակցիաներ են տեղի ունեցել երկրի ավելի քան 20 խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Նյու Յորքում, Սան Ֆրանցիսկոյում, Լոս Անջելեսում և Վաշինգտոնում։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2013/08/05/usa-snowden/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել