
Doctors.am-ը գրում է.
Դաշտանի ֆիզիոլոգիան
Մեր տատիկները դաշտանը համարում էին կնոջ մաքրման և նորացման շրջան: Մեր օրերում գիտությունը բավականին տրամաբանորեն բացատրում է դաշտանը հորմոնների տատանումներով և էնդոմետրիայի հետ քաշմամբ (արգանդի ներքին թաղանթ): Այն պլոկվում է ՝մերկացնելով արյունային անոթները, այստեղից էլ արյան հոսքը:
Դաշտանի ժամանակ կանայք սովորականից ավելի թույլ են լինում, այդ պատճառով պետք է խուսափել որոշ գործողություններից:
Սահմանափակեք ֆիզիկական ծանրաբեռնվածությունը
Կրիտիկական օրերին տհաճ զգացողությունները կարող են ուժեղանալ, իսկ արտադրության ծավալը՝ մեծանալ, եթե դուք սովորականի պես զբաղվեք սպորտով: Դաշտանի ժամանակ խուսափեք մարզումներից, ծանրություններ բարձրացնելուց:
Հրաժարվեք ջրային և ջերմային պրոցեդուրաներից
Դաշտանի առաջին օրերին գենեկոլոգները խորհուրդ չեն տալիս հաճախել լողավազան, սաունա կամ ռուսական բաղնիք: Պատճառները մի քանիսն են. նախ, դաշտանի ժամանակ արգանդի վզիկը մի փոքր բացվում է, այսինքն՝ դրա մեջ ջրի հետ միասին կարող է նաև վարակ ներթափանցել: Սա կարող է հանգեցնել արգանդի սուր բորբոքման: Նաև խորհուրդ չի տրվում լոգանք ընդունել, նախընտրելի է տաք ցնցուղը:
Բացի այդ, կրիտիկական օրերին ջերմային պրոցեդուրաները կարող են նպաստել արյունահոսությանը, որը, իր հերթին, կարող է թուլության և գլխապտույտի պատճառ դառնալ:
Օգտագործեք պահպանակներ
Դաշտանի ժամանակ սեռական հարաբերություններ ունենալ-չունենալու հարցը մինչ այսօր միանշանակ պատասխան չի ստացել: Կանանց որոշ մասի համար այդ ժամանակահատվածում սեռական հարաբերություններն անհարմարություն և նույնիսկ ցավ են առաջացնում: Բացի այդ, շատերին տհաճ է հենց արտադրությունը և դրա հոտը:
Շատերը պատրաստ չեն սիրով զբաղվել վարակվելու վտանգի պատճառով: Չնայած որ դաշտանի արյունն արտադրվում է ստերիլ վիճակով արգանդի խոռոչից, սակայն այն համարվում է վարակների առաջացման միջավայր: Իսկ զուգընկերոջ առնանդամի գլխիկի վրա հավաքվում է, այսպես կոչված, միկրոբներով հարուստ սմեգման: Այս պատճառով սեռական հարաբերությունը կարող է առաջացնել բորբոքային գործընթացներ:
Եթե, այնուամենայնիվ, որոշել եք սիրով զբաղվել, անպայման պահպանակ օգտագործեք, իսկ այնուհետև ցնցուղ ընդունեք և լվացեք սեռական օրգանները:
Սահմանափակեք պրոցեդուրաները
Դաշտանի ժամանակ տեղի են ունենում հորմոնային ֆոնի փոփոխություններ և արյան մակարդելիության իջեցում, որի հետևանքով բարձրանում է բարդությունների, անբարենպաստ ռեակցիաների և երկարատև վերականգնման առաջացման վտանգը: Այդ պատճառով դաշտանի ժամանակ բժիշկները չեն կատարում պլանային վիրահատություններ, չեն հեռացնում ատամները, նույնիսկ արյան և մեզի անալիզները դաշտանի ժամանակ կարող են ոչ ճշգրիտ արդյունքներ ցույց տալ:
Սահմանափակումները տարածվում են նաև հետևյալ պրոցեդուրաների՝ դաջվածքների, բոտեքսի, դեմքի մաշկի խորը պիլինիգի, լիֆտինգի, երբեմն նաև մերսումների վրա: