
Doctors.am-ը գրում է.
Հետազոտությունները պարզել են, որ վերջին տարիներին զարգացած երկրներում սննդային թունավորումների ամենատարածված պատճառը մսային ուտեստների, իսկ առաջին հերթին՝ հավամթերքի օգտագործման կանոնների խախտումն է:
Վիճակագրության համաձայն՝ 2012 թվականին միայն ԱՄՆ-ի տարածքում սննդային թունավորումներից մահացել է մոտ 3 հազար մարդ: Ընդ որում, այդ դեպքերի 46%-ը պատահել է ժամկետնանց մսամթերքների օգտագործման կամ դրանց սխալ պատրաստման արդյունքում:
Ամենից հաճախ մարդիկ սխալ են պատրաստում միսը, որի արդյունքում այն կիսահում է մնում և կարող է իր մեջ պահպանել ախտածին մանրէներ: Թունավորումների 45%-ը տեղի է ունենում հենց այս պատճառով: Թունավորումների 35%-ն էլ տեղի է ունենում մսամթերքը սառնարանում կամ սառնախցիկում չափազանց երկար պահելու հետևանքով:
Մնացած դեպքերը տեղի են ունենում մարդու կողմից հիգիենայի հիմնական կանոնների խախտման պատճառով: Ընդ որում, մանրէները մեր կերակրոփող են մտնում սեփական ձեռքերը չլվանալու կամ ոչ հիգիենիկ պայմաններում ճաշելու հետևանքով:
Ի միջի այլոց, սննդային թունավորման հավանականությունը ձեզ մոտ կարող է միջինում 7 անգամ ավելի բարձր լինել, եթե դուք գոնե օրը մեկ անգամ ճաշում եք սրճարանում, ռեստորանում կամ նմանատիպ այլ վայրում՝ բացառությամբ արագ սննդի սպասարկման վայրերի: Ենթադրվում է, որ այնտեղ սնունդն առանց այն էլ այնքան վնասակար է, որ դրա մեջ չեն կարող են գոյատևել նույնիսկ ախտածին մանրէները: