1in.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ծնունդն առաջին տիկնոջը՝ Միշել Օբամային, նրան հրապարակայնորեն սեր խոստովանելու հնարավորություն է տվել: Բարաք Օբաման կիրակի դարձել է 52 տարեկան: 

«Ծնունդդ շնորհավոր, Բարա´ք: Մազերդ մի քիչ սպիտակել են, սակայն ես քեզ սիրում եմ ավելի, քան նախկինում»,- գրել է Օբամայի տիկինը միկրոբլոգների ցանցի իր էջում:

Թե ինչ է նա նվիրել ամուսնուն՝ Սպիտակ տան մամլո ծառայությունը չի հաղորդել: Օբաման անձամբ իրեն մատուցել է ավանդական և, ըստ ամենայնի, շատ հաճելի նվեր. շաբաթ օրը նա 7 ժամ խաղացել է իր սիրելի խաղը՝ գոլֆ, Վաշինգտոնին մոտ գտնվող «Էնդրյուս» կառավարական ավիաբազայի դաշտում: 

Նախագահին ընկերակցել են Հավայա նահանգի մի քանի հին ընկերներ, որտեղ էլ նա ծնվել է: Խաղին մասնակցել են նաև ընկերներ Չիկագոյից (Իլինոյս), որտեղ նա սովորել է և քաղաքական գործիչ դարձել: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:

Կիրակի օրվա կեսին Օբաման վերադարձել է Սպիտակ տուն, որտեղ ծնունդը նշել է նեղ շրջանակում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել