
1in.am-ը գրում է.
Համացանցում ֆոտոբլոգ է հայտնվել, որը կոչվում է «Իմ հեռախոսը գողացած անծանոթի կյանքը» (Life of a stranger who stole my phone ), որը գողի կյանքի մասին է: Բանն այն է, որ Դուբայից Հաֆիդը գողացել է գերմանացի զբոսաշրջիկ-բլոգերի հեռախոսը, որը հանգստանում էր Իբիցա կղզում: Գողանալով հեռախոսը՝ գողը, սակայն, մոռացել է անջատել սմարթֆոնի՝ լուսանկարները ավտոմատ կերպով համացանց ուղարկելու ծառայությունը: Հիմա Հաֆիդի արած բոլոր լուսանկարները ավտոմատ կերպով հայտնվում են Dropbox ծառայությունում, որտեղից էլ սմարթֆոնի նախկին սեփականատերը դրանք ներբեռնում է և ցուցադրում իր նոր բլոգում:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/more_entertainment_203977.html#prettyPhoto
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել