
Tert.am-ը գրում է.
Բրիտանական լրատվամիջոցների տվյալներով՝ Եգիպտոսի պաշտոնազուրկ արված նախագահ Մուհամմեդ Մորսին կարող է ազատվել բանտից, եթե համաձայնի լքել երկիրը, տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը՝ բրիտանական The Sunday Times-ի հղումով։
Նախագիծը մշակվել է ԱՄՆ-ի և Եվրոպական Միության կողմից։ Ներկայում տնային կալանքի տակ գտնվող Մուրսիի անվտանգության երաշխավոր են հանդես գալիս Սաուդիան Արաբիան և Միացյալ Արաբական Էմիրությունները։
Նախագիծը նախատեսում է «Մուսուլման եղբայրներ» շարժման բողոքի ակցիաների դադարեցում։ Միաժամանակ «Մուսուլման եղբայրների» ղեկավարությունը ընդունում է այժմ Եգիպտոսում առկա «ստատուս քվոն» ի պատասխան խմբավորման անդամների համաներմանն ու ազատ արձակմանը։
Նյութն ամբողջությամբ` այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2013/08/04/mursi/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել