Քսաներեք տարի առաջ այս օրը մեր պատմության մեջ սկիզբ առավ մի նոր ժամանակաշրջան, ազգային հույսերի ու զարթոնքի ժամանակաշրջան, որը մեզ տվեց ազգային հպարտություն, ինքնահաստատվելու հնարավորություն, մեզ տվեց բանակ ու Սահմանադրություն... Բայց նաև, իբրև օգոստոսի 4-ի շարունակություն, ձևավորվեց քրեաօլիգարխիկ համակարգ, իշխանություն եկան նաև պատահական, միայն սեփական որկորի մասին մտածող մարդիկ, ովքեր սկիզբ դրեցին մեծ թալանին, ովքեր Ղարաբաղյան մեծ ու դարակազմիկ հաղթանակների կողքին բնավորեցին նաև հոգեբանական անկումները, հիասթափությունը... Օգոստոսի 4-ը ծնեց հերոսներ և դավաճաններ, ծնեց ռոմատիկներ և պատեհապաշտներ... 
Ուրեմն, օգոստոսի 4-ին հաստատվեց Լևոն Տեր-Պետրոսյանի բացառիկ ֆենոմենը՝ որքան երջանիկ ու հպարտ որպես Երրորդ Հանրապետության առաջին առաջնորդ, նույնքան՝ դժբախտ ու պարտված՝ որպես նոր ու ախտածին համակարգի ստեղծող... 
Թող ժամանակը դատի ու դասակարգի ամեն ինչ...
Ես հպարտանում եմ 1990-ի Օգոստոսի 4-ով...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել