Դևիդ ԲեքհեմԿարծում եմ բոլորդ էլ ծանոթ եք Բոդո Շեֆերին և նրա լեկցիաներին: Մի քանի ամիս առաջ լսում էի Շեֆերի թրեյնինգներից մեկը, երբ մի պատմություն ուղղակի ուշադրությունս գրավեց և հայտնվեց իմ գրառումների գրքում, որն էլ ուզում եմ այսօր ներկայացնել:

2002 թվականի ֆուտբոլի Աշխարհի առաջնության ընտրական փուլն էր և Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականը խաղում էր Հունաստանի ընտրանու հետ: Հունաստանը հաղթում էր 2-1 հաշվով և Անգլիային ընդամենը մի գոլ էր պակասում աշխարհի առաջնությանը մասնակցելու համար: Եթե չեմ սխալվում 93-րդ րոպեին անգլիացիները 30 մետր հեռավորության վրա ստանում են տուգանային հարվածի իրավունք: Անգլիան ՊԱՐՏԱՎՈՐ էր ուղղակի գոլ խփել:

Դևիդ Բեքհեմը վերցնում է գնդակը, որպեսզի հարվածի, հանկարծ նրան է մոտենում խաղընկերներից մեկ, կռանում դեպի Բեքհեմն ու ասում.

_Դևիդ, դու չպիտի հարվածես, արդեն 7 անգամ ձախողվել ես, այսօր քո օրը չէ, ես եմ այս անգամ հարվածելու:

Բեքհեմը վերցնում է գնդակն ու պատասխանում.

_Ոչ, ես դա կանեմ: Այո, այսօր 7 անգամ ձախողվել եմ, բայց ես երբեք 8 անգամ չեմ ձախողվում: 

Մի քանի վայրկյան հետո Բեքհեմն իրեն հատուկ ոճով գրավում հույների դարպասը: Անհավատալի էր, Անգլիան ստանում է Աշխարհի առաջնությանը մասնակցելու ուղեգիր: Հաջորդ 4 շաբաթվա ընթացքում Դևիդը կնքում է 25 մլն ֆունտ ստեռլինգի գովազդային պայմանագիր, որովհետև նա արդեն համաշխարհային աստղ էր, կամ ավելի ճիշտ ասած` լիդեր: Դա ավելին էր, քան նրա ողջ կյանքում աշխատած գումարը:

Ինչու՞: Որովհետև նա լա՞վ ֆուտբոլիստ էր: Այո, նա լավն էր, բայց առանց վստահության ոչնչի չէր կարող հասնել: Այդ վստահությունն էր, որի շնորհիվ նա կարողացավ այդ պահին իր մեջ ուժ գտնել ու ասել` ես անհաջողության եմ մատնվել 7 անգամ, բայց 8 անգամ ես չեմ ձախողվում, կարո՞ղ եք: Եթե ունենաք ինքնավստահություն, ապա այո: Նա այլ մարդկանց նման չասաց, դե միգուցե 7 անգամ սխալվել եմ, այսօր իմ օրը չէ, ավելի լավ է հեռանամ գնդակից: Այսպես ասում են թույլ մարդիկ: Մի վախեցեք, եղեք ինքնավստահ, քանի որ ոչ մեկս անսխալ չենք: Սա էր այս մարդու հաջողության գաղտնիքը, քանի որ նա ինքնավստահ էր և չէր կոտրվում 90 րոպեում 7 անգամ անհաջող հարվածներից: Դիտեք այդ խաղի գոլի տեսանյութը`

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել