Ասում էր, իբր պետական համակարգը դիմադրում էր իրեն, կոռուպցիայից չէր հրաժարվում։ Բայց պարզվում է՝ հիմա չի դիմադրում առանձնապես, հիմա հաճույքով իր հրահանգներն է կատարում։ Հատկապես ուժային համակարգն առհասարակ չի դիմադրում։ Առաջինը հենց ուժայինները պետք է դիմադրեին։ Պատերազմի երրորդ օրն իսկ, երբ զեկուցվեց, որ չենք կարող պատերազմել, ուժայինները պետք է մեկուսացնեին գժին ու փրկեին պետությունը։

Իրականում նիկոլը կարողացել է ծնկի բերել ամբողջ պետական համակարգը, որը, որպես համակարգ, չի կատարում իր հիմնական առաքելությունը։ Չկա պետական ամբողջ համակարգում պետությանը ծառայելու, պետական շահով առաջնորդվելու ներքին մղում և համոզմունք։ Դա է երկրի իմունիտետը, որը չունենք։ Կա միայն ենթարկվելու և ստից աշխատավարձից ու պրեմիաներից չզրկվելու համար անգամ ստորանալու ներքին մղում և համոզմունք։ Հայաստանի պետական համակարգն այսօր պատրաստ է ծառայել ցանկացած տականքի։ Ալիևն էլ գա, հաճույքով կկատարի անգամ նրա հրահանգները։

Գալիս եմ այն եզրակացության, որ եթե ուզում ենք ապագա ունենալ այս երկրում և արժանապատիվ պետություն, ապա պետք է նիկոլին հեռացնելով ապամոնտաժել նաև ամբողջ պետական համակարգը, կառուցել այն գրեթե զրոյից, իսկ դա կարող են անել միայն նոր սերնդի ինքնաբավ, կիրթ ու կայացած անհատները, ովքեր պետք է գտնեն իրար ու միավորվեն, այլապես ժամկետանց գործիչներով, ովքեր չկարողացան կանխել աղետը, չեն կարողանա նմանապես վերացնել այդ աղետի հետևանքները։

Հայաստանին անհրաժեշտ է լիովին նոր հեռանկար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել