Mediamax.am-ը գրում է․

Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան այսօր ասել է, որ «ոչ մի քաղաքական հայտարարություն չպետք է ստվեր գցի ԼՂ հակամարտության գոտում խաղաղության հաստատման գործընթացի եւ ներդրված ջանքերի վրա»:

Պատասխանելով Բաքվում կայացած ռազմական շքերթում Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահների հայտարարություններին վերաբերյալ հարցին՝ նա նշել է.

«Իրավիճակը հեշտ չէ, շատ ջանքեր են կենտրոնացվել, որպեսզի տարածաշրջան վերադարձվի խաղաղությունը, բոլոր ոլորտների նորմալ կենսագործունեությունը վերականգնվի եւ կողմերը նստեն բանակցությունների սեղանի շուրջ: Մենք ելնում ենք նրանից, որ քաղաքական հայտարարությունները պետք է նպաստեն հենց այս գործընթացներին: Եվ եկեք հիշենք, որ շատ զոհեր են եղել»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել