Երևի Կոմիտասի անվան պանթեոնում արդեն բոլոր տեղերը վաճառված են, եւ այլեւս ոչ մի մեծանուն հայ այնտեղ տեղ չի ունենա: Կարելի է միայն գուշակել, թե ով կլինի այնտեղ հաջորդը: Մահացածի ետևից խոսելը շատ վատ բան է, ուստի անուն չեմ տա, բայց այս պահին Պանթեոնում մի երգչուհի կա, որը, ըստ իս, բավարար արժանիք չուներ ննջելու մեծն Կոմիտասի, Խաչատուրյանի, Մհեր Մկրտչյանի, Իսահակյանի եւ մնացած մեծերի հետ միասին` հաշվի առնելով իր ավանդը: Իսկ Ազատ Գասպարյանը նկարահանվել էր 20-ից ավել ֆիլմերում, 30-ից ավել թատրոններում, նա ստեղծել է հայի կերպար եւ իր համեստությամբ հարգանք ու սեր է վայելել ժողովրդի կողմից: Պանթեոնը այն վայրն է, որ գնաս ու տեսնես միանգամից բոլորին, միանգամից բոլորին հարգանքի տուրք մատուցես, իսկ մեր երեխաները գոնե իմանան, որ այդպիսի մարդիկ են եղել մեր երկրում, իսկ այժմ ո՞վ է գնալու Թոխմախի գերեզմանատուն, ո՞վ է փորձելու գտնել այնտեղ Ազատ Գասպարյանի շիրիմը, կամ ո՞վ է գիտենալու, որ այնտեղ մեծանուն մի մարդ է ննջում: Մի՞թե չեն կարող ևս մեկ Պանթեոն հիմնել, եթե տարածքի խնդիր ունեն: Սա է այն մտահոգությունս ապացուցող հանգամանքը, որ կտրում են մեր արմատների թելերը՝ հատիկ առ հատիկ` փորձելով ջնջել մեր մեջ հայի կերպարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել