Հուլիսի 26-ին 39-ամյա Շերոն Ադամսը առաջին կինն էր, ով միայնակ հատեց Խաղաղ օվկիանոսը: Դա տեղի է ունեցել 1969թ.-ին: Ի պատիվ այս զարմանալի իրադարձության` չի կարելի չնշել այլ կին ճանապարհորդների մասին հետաքրքրաշարժ փաստեր:  

  • Ամերիկուհի գրող և օդաչու Ամելիա Էրահարտը 1932թ.-ին դարձավ աշխարհում առաջին կին-օդաչուն, ով ինքնաթիռով հատել էր Ատլանտյան օվկիանոսը:  

 

 

Ամենաերիտասարդ ծովագնացը, ով համաշխարհային ճանապարհորդություն էր իրականացրել, ընդամենը 16 տարեկան էր:  

  • Ավստրալուհի Կեյ Կոտտին առաջին կինն էր, ով 1987թ.-ին նավով և առանց կանգառների համաշխարհային ճանապարհորդություն իրականացրեց: Նա եզրագծին հասավ մեկ տարի անց: Ճանապարհորդությունն առանց կանգառների էր, առանց ցամաք դուրս գալու հնարավորությունների և կողմնակի օգնության: Նա միայն մեկ անգամ օգտվել է ռադիոհաղորդչից: 
  • Եվս մեկ ավստրալուհի՝ Ջեսկիա Ուոթսոնը, դարձել է ամենաերիտասարդ ծովագնացը, ով համաշխարհային ճանապարհորդություն է կատարել: Նա այդ ժամանակ ընդամենը 16 տարեկան էր:  
  • Սարա Օուտենը 2009թ.-ին միայնակ լողալով հատել է Հնդկական օվկիանոսը:

 

  • Ռոուզ Սուեյլ-պոուպը ոտքով համաշխարհային ճանապարհորդության է մեկնել: Նա կորցրել էր իր ամուսնում և 57 տարեկանում որոշել փախչել տխուր մտքերից: Ռոզին շրջել է ամբողջ աշխարհը 5 տարում:

 

  • Ռուս կին ճանապարհորդ Լյուբով Սլուչևսկայան 2006թ.-ին միայնակ ճանապարհորդել է Աֆրիկայի 5 երկրներով: Նա սկսել է Հուրգարդից և ավարտել Զանզիբար կղզում: Նրա արշավը ոչ միայն ազգագրական էր, այլ նաև ներառում էր իր մեջ երեխաների նկարների ցուցահանդես:

 

  • Նորվեգուհի Լիվ Արնեսենը 1991թ.-ին դարձավ աշխարհում առաջին կինը, ով կազմակերպեց և գլխավորեց կանանց առաջին արշավախումբը դեպի Գրենլանդիա, ինչպես նաև դարձավ առաջին կինը, ով միայնակ Հարավային բևեռ էր հասել:

 

  • Ազնվական ծագում ունեցող Ալեքսանդրա Տոլստայան՝ գրող Լև Տոլստոյի իրական ժառանգորդուհին, 1999թ.-ին մերօրյա պատմության մեջ առաջին անգամ կրկնել է Մետաքսի ճանապարհի երթուղին՝ Թուրքիայից մինչև Չինաստան:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել