
Doctors.am-ը գրում է.
Հակաօքսիդանտներով հարուստ գինին բազմիցս ներառվել է ամենաօգտակար մթերքների ցուցակում: Այժմ գիտնականները պարզել են, որ այն օգտակար է նաև լասողության համար՝ շնորհիվ ռեսվերոտրոլ ակտիվ բաղադրիչի: Վերջինս պաշտպանում է նաև քաղցկեղից ու սրտանոթային համակարգի հիվանդություններից:
Հենրի Ֆորդի հիվանդանոցում իրականացված հետազոտությունները ցույց են տվել, որ առողջ կրծողների լսողությունը բարձր աղմուկից քիչ էր տուժել, այն բանից հետո, երբ նրանց կերին նախապես ռեսվերոտրոլ էին ավելացել:
Բժիշկներն այս երևույթը բացատրում են հետևյալ կեպ. ռեսվերոտրոլը բուժում է բորբոքվածությունը և ապահովում է բջիջների կենսունակությունը: Այս գործողությունները կապված են ուղեղի աշխատանքի ծերացման և լսողության կորստի հետ: Իսկ լսողությունը մարդիկ սկսում են կորցնել 60 տարեկանից հետո: Սակայն երբեմն խնդիրներն առաջանում են նաև 40-50 տարեկան հասակում, իսկ ռեսվերոտրոլն ազդում է ներքին ականջի բջիջերի վրա:
Ավելին, այն դադարեցնում է ճանաչողական (կոգնիտիվ) ունակությունների մակարդակի իջեցումը: Իսկ ահա ինչպես նշում են Երուսաղեմի եվրոպական համալսարանի մասնագետները՝ կարմիր գինին արդյունավետ միջոց է նաև խոլեստերինի կուտակումների դեմ: Մասնագետները խորհուրդ են տալիս աղիքի քաղցկեղից խուսափելու համար օրական մեկ գավաթ գինի ըմպել: