Operativ.am-ը գրում է.

1. Անգելա Մերկել. Forbes-ի ցուցակում Գերմանիայի 58-ամյա Կանցլերն առաջին հորիզոնականում է: Մերկելն արդեն 7-րդ անգամ գլխավորում է աշխարհի ամենաազդեցիկ կանանց ցուցակը:

 2. Դիլմա Ռուսեֆ.Բրազիլիայի 65-ամյա նախագահը երկրորդ հորիզոնականում է: Նա հմտորեն ղեկավարում է աշխարհի մեծությամբ 7-րդ տնտեսությունն ունեցող երկիրը: Ռուսեֆն ամուսնալուծված է, ունի մեկ երեխա:

 3. Մելինդա Գեյթս. "Microsoft" ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսի կինը երրորդ հորիզոնականում է: Մելինդան հայտնի է իր բարեգործական ծրագրերով, նրա նախաձեռնությամբ 3.4 մլրդ է ծախսվել առողջապահության ոլորտում բարեգործություն իրականացնելու համար: Մելինդան 48 տարեկան է, ունի երեք երեխա:

 4. Միշել Օբամա. ԱՄՆ առաջին տիկինը "Forbes"-ի ցուցակում չորրորդ հորիզոնականում է: Նա 49 տարեկան է, ունի 2 երեխա: Միշելը վարում է ակտիվ հասարակական-քաղաքական գործունեություն: Ամերիկացիների 70%-ը դրական է գնահատել Օբամայի կնոջն, այն դեպքում, երբ ԱՄՆ նախագահին դրական գնահատական է տվել հարցվածների միայն 47%-ը:

 5. Հիլարի Քլինթոն. 65-ամյա Քլինթոնի ռեզյումեն ավելի քան տպավորիչ է. առաջին տիկին, սենատոր, նախագահի թեկնածու, պետքարտուղար: Ամունացած է, ունի մեկ երեխա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել