Պոլիտեխնիկի ռեկտորն առաջարկում է ուսանողներին, որպեսզի նրանք հաշվարկեն, թե արդյոք տեղին է իր (կամ գիտխորհրդի, որ տվյալ դեպքում նույնն է) կողմից ուսման վարձավճարների բարձրացումը, ու հետո նոր անցնեն այլ գործողությունների (Հրապարակ): Ես կարծում եմ, որ նման հաշվարկ կատարելն ու դրանց հիմնավորվածությունը քննարկելը ոչ թե ուսանողության խնդիրն է, այլ հենց բարձրացնողի: Առաջարկում եմ ուսման վարձը բարձրացրած բոլոր բուհերի ուսանողներին առանձին-առանձին դիմել իրենց ռեկտորներին, որպեսզի վերջիններս հրապարակային հանդիպում կազմակերպեն սեպտեմբերի առաջին օրերին և հոդված առ հոդված ներկայացնեն բուհերի ծախսերը և դրանց ավելացման անհրաժեշտությունը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vakhtang.siradeghyan/posts/4986028739435?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



