Emedia.am-ը գրում է.

Մարդու կատարելագործման կողմնակիցները հաճախ են ասում, որ մեզ անհրաժեշտ է բառի բուն իմաստով «աճեցնել» մեր ինտելեկտը, ընդ որում՝ որպես տեսակի առանձնահատկություն: Սակայն այսպիսի գործունեության հետևանքները կարող են բոլորովին անկանխատեսելի լինել: Ինտելեկտի չափից դուրս մեծ քանակությունը կարող է մեզ վրա վատ ազդեցություն թողնել և հեռացնել մեզ նրանից, ինչ իսկապես նշանակություն ունի:

Պոտեցիալ տրանսհումանիստական սխալի մասին ավելի շատ բան իմանալու համար io9-ի խմբագիրները խոսել են երկու մասնագետների հետ. առաջինը՝ թեորետիկ նեյրոկենսաբան, 2AI Labs-ի ստեղծող Մարկ Չենգիզին է, երկրորդը՝ փիլիսոփա և էթիկայի մասնագետ Մարկ Ուոլքերը՝ Նյու-Մեքսիկոյի համալսարանի դոցենտ:

Որոշ ֆուտուրիստների համար ինտելեկտ հասկացությունը գտնվում է ահռելի բարձրությունների վրա և առանձնահատուկ ձևով է կարևորվում: Բացի կյանքը ռադիկալ ձևով երկարացնելու ծրագրերից՝ տրանսհումանիստները մշտապես պնդում են, որ կոգնիտիվ կարողությունների ավելացումը մարդկության համար առաջնային է: Արդեն այսօր, քանի դեռ անվտանգ միջոցներ չեն մշակվել, որոշ էնտուզիաստներ ուղիներ են փնտրում՝ սեփական ինտելեկտը ավելացնելու համար՝ օգտագործելով ցանկացած միջոց:

Ինչպես Չենգիզին, այնպես էլ Ուոլքերը միաձայն նշում են, որ «ինտելեկտը» չի կարելի միանշանակ իդենտիֆիկացնել, հետևաբար՝ այն անհնար է հեշտությամբ ուժեղացնել, կամ թուլացնել: Կան ինտելեկտուալ գործունեության բազմաթիվ ձևեր, որոնք հաճախ թերագնահատվում են կամ ուշադրության չեն արժանանում: Օրինակ՝ բարոյականության ամրացումը, էմպատիայի բարելավումը, կառուցողական հոգեբանության զարգացումը: Բացի այդ՝ ինտելեկտի մեծ քանակությունը մարդու համար կարող է խիստ վնասակար լինել, նա կլինի ոչ բավարար ադապտացվող, կունենա հակասոցիալական պահվածք և կտառապի պսիխոզով: Ասացվածքի համաձայն՝ «որքան քիչ գիտես, այնքան հանգիստ ես քնում»: Ավելի վատ՝ մենք կարող ենք չափից դուրս կլանվել ինտելեկտի ուժեղացմամբ ու վերացվել համակարգիչների, որոնք սնվում են մեքենաներից՝ մեր սեփական մարմիններից:

Կանխակալ ինտելեկտ

Անկասկած՝ մենք գնահատում ենք բանականությունը: Ոչ ոքի դուր չի գալիս բութ լինելը կամ երբ նրան հիմար են անվանում՝ հատկապես տեխնիկայով ու գիտությամբ հագեցած մեր աշխարհում: Բարձր ինտելեկտը, ինչպես հայտնի է, անհրաժեշտ է հասարակության մեջ հաջողության հասնելու համար, որը վաղուց արդեն հիասթափվել է կոպիտ ֆիզիկական ուժից:

Սակայն, ինչպես պատմում է Ուոլքերը, ինտելեկտի նկատմամբ կա երկկողմանի կանխակալ վերաբերմունք: Կա ինքը՝ ինտելեկտը, և կան ինտելեկտով պայմանավորված տիպեր, օրինակ՝ «ինտելեկտի բարձր կոէֆիցիենտ», կամ այն, ինչ Չենգիզին անվանում է շախմատ խաղացողի ինտելեկտ:

«Երբ տրանսհումանիստներն ասում են այն մասին, որ ինտելեկտը պետք է կատարելագործել, նրանք երբեք ի նկատի չունեն հարցի սոցիալական կողմը»,- պատմում է Ուոլքերը: «Նրանք հազվադեպ են խոսում ինտելեկտի այն տեսակների մասին, ինչպիսիք են բարձր էմպատիան կամ գիտակցումն այն բանի, թե ինչ է պետք ուրիշ մարդու բարեկեցությունն ապահովելու համար»: Պատճառը, որով ինտելեկտի սահմանումը կտրում են մինչև բավականին նեղ հասկացություն նրանում է, որ այն ընկալվում է որպես ունիվերսալ գործիք:

«Միայն այն, որ դուք ունեք ինտելեկտի բարձր կոէֆիցիենտ, բոլորովին չի նշանակում, որ դուք կհասնեք այն ամենին, ինչի ձգտում եք կյանքում»:

Ի՞նչ ի նկատի ունենք՝ «ինտելեկտ» ասելով

Չենգիզին արտահայտել է իր տեսակետը՝ ասելով, որ մենք սովորել ենք «ինտելեկտը» օգտագործել՝ սահմանելու համար այն առարկաները, որոնցից ուղեղը դժվարությամբ է «գլուխ հանում». օրինակ՝ շախմատը կամ տրամաբանական գլուխկոտրուկները:

«Դա այն է, ինչ ստիպում է գլուխկոտրուկներին ու բարդ խաղերին «աշխատել»: Նրանք աշխատում են, որովհետև ոչ մի կերպ կապված չեն բնական մարդկային տաղանդների հետ: Նրանք բարդ են, դրանք դժվար է լուծել ու նրանք պայթեցնում են մեր ուղեղը: Շախմատը, տրամաբանական խնդիրները և գլուխկոտրուկները բարդ են հիշողության համար, որն ընդամենը մեր ուղեղի կարողությունների չնչին մասն է կազմում: Բացի այդ՝ մենք հաճախ ձգտում ենք բարդացնել այդ խնդիրները, ինչի հետևանքով մեզ թվում է, թե «լուծում» ենք ինչ որ բան»:

Չենգիզին նշում է, որ երբ մենք հաջողության ենք հասնում այն հարցերի լուծման առումով, հանուն որոնց զարգացել ենք (օրինակ՝ բնազդը), կամ հանուն որոնց զարգացել է մեր մշակույթը, այդ դեպքում մենք ընդհանրապես չենք նկատում տաղանդները և հազվադեպ ենք նման խնդիրներն անվանում «ինտելեկտուալ»:
«Երևի նման պահերին մենք նույնիսկ չենք կասկածում, որ մեր ուղեղն աշխատում է»,- բացատրում է նա:

«Նման խնդիրները թվում են ձանձրալի ու ոչ ինտելեկտուալ. ինչպե՞ս ժամանակին հասնել աշխատավայր խցանումների ու անձրևի ժամանակ, ցնցուղ ընդունել, գնացք նստել, կերակրել երեխաներին, պատրաստվել ուղևորության և այլն»:

Ուոլքերը համաձայնում է՝ նշելով, որ մարդիկ, ովքեր տեղադրում են ինտելեկտը կոգնիտիվ խիստ սուղ սահմանման մեջ, կոպիտ կերպով պարզեցնում են հարցը: «Կարող եք մտածել առանձին մարդկանց մասին, ովքեր հեշտությամբ են լուծում մաթեմատիկական ու ֆիզիկական խնդիրներ, սակայն չեն կարող մեկ նախադասություն գրել մայրենիով, որը կփրկեր իրենց կյանքը: Կան նաև մարդիկ սոցիալական ինտելեկտով, ովքեր հասկանում են օտար մոտիվներն ու գիտեն՝ ինչպես ընդհանուր լեզու գտնել մարդկանց հետ: Սակայն մեծամասնությունը սրանում ուժեղ չէ: Իհարկե, կան մարդիկ, ովքեր հաջողակ են բոլոր այս ոլորտներում, սակայն եթե մենք ինչ որ մի բանի վրա ենք շեշտը դնում, ապա պարտադիր չէ, որ մենք դրանով բարձրացնում ենք համակարգի ընդհանուր արտադրողականությունը»:

Ընդլայնված գիտակցության հակառակ կողմում

Քանի որ մարդկանց մեծամասնությունը մտածում է ինտելեկտի բարձրացման մասին նեղ շրջանում՝ մաթեմատիկայի, ֆիզիկայի կամ ծրագրավորման առումով, դա ինքնաբավ արժեք է ստանում:
«Կարծում եմ՝ կա հստակ խնդիր, քանի որ հավասար պայմաններում մարդիկ կարծում են, որ լավ է ունենալ մեծ գիտելիքներ կոնկրետ որորտում: Սակայն նեղ ուղղվածություն ունեցող ինտելեկտուալ կարողությունները կբերեն ավելի վատ արդյունքների»:

Ուոլքերին անհանգստացնում է, որ մարդիկ կարող են ֆանտաստիկ առաջընթաց ունենալ ֆիզիկայում և մաթեմատիկայում, սակայն վերջնական հաշվով նրանց չի բավարարի բարեգթությունը: Նրանք կարող են իրենց ինտելեկտն օգտագործել չար նպատակների հասնելու համար, կդառնան չխոսկան ու ինքնավստահ: Հիշեք դոկտոր Մանհեթենին Watchmen ֆիլմից ու նրա վերաբերմունքը սովորական մարդկանց նկատմամբ:
«Եթե դուք կարող եք բարձրացնել ձեր ինտելեկտը, ինչպես նաև ինքնակառավարումը և համեստությունը, ինչպես նաև փակի տակ պահել կանխակալության ցանկացած դրսևորում, ապա դա կաշխատի»,- ասում է Ոուլքերը: «Սակայն քչերն են մտածում այս ուղղությամբ: Երբ գիտնականները գիտափորձեր են անցկացնում մկների նկատմամբ լաբորատորիաներում, նրանցից ոչ ոք չի մտածում իր սոցիալական ինտելեկտի ու ինքնառեֆլեքսիայի կարողության բարձրացման մասին»:

Ի՞նչ պետք է անեն չհարմարվող ու պսիխոզով տառապող մարդիկ: Հիշեք մաթեմատիկոս Ջոն Նեշին, ով տառապում էր շիզոֆրենիայով: Հնարավոր է՝ մեր ուղեղը հարմարեցված չէ ինտելեկտի բարձր կոէֆիցիենտին, և գիտակցության ընդլայնումը իր հետևից կբերի կպչուն ցանկություն՝ կորչելու մտքերի օվկիանոսում, սուզվելու մանրուքների մեջ, որոնք սովորաբար անտեսվում են: Ինտելեկտը, ինչպես վերը նշվեց, ոչ միշտ է բերում բարեկեցության, երջանկության և հաջողության կյանքում:

«Այո, մենք էվոլյուցիայի ենք ենթարկվել ինտելեկտի տարբեր տեսակների հետ երկար ժամանակի ընթացքում, ինչի արդյունքում ձևավորվել է ինքնատիպ էվոլյուցիոն հավասարակաշռություն»,- նշում է գիտնականը:

«Հետևաբար՝ եթե դուք ցանկանում եք կեղծել ձեր բանականության մասերից մեկը, ապա ոչ մի երաշխիք չկա, որ կստանաք լավ արդյունք: Մենք ուղղակի չգիտենք»:

Չենգիզին նույն տեսակետն ունի: «Ինտելեկտը, որով մենք «տառապում» ենք, օգտակար է այն խնդիրների լուծման համար, որոնք ոչ մի կապ չունեն էվոլյուցիոն բնույթի խնդրների հետ: Ինտելեկտը՝ տերմինի կենցաղային օգտագործման առումով, անհամաչափ է, հետևաբար՝ անօգուտ: Անհասկանալի է, ինչու ենք մենք ձգտում հասնել նրան, և անհասկանալի է, ինչու են արհեստական բանականության այդքան հետազոտողներ ձգտում միացնել այն իրենց արհեստական սարքերին»:

Ինտելեկտի կոէֆիցիենտի առումով ինտելեկտով «տառապողը», կարծում է Չենգիզին, դառնում է հաշմանդամ, ով մարդու հետ ոչ մի ընդհանուր բան չունի և որոշ իմաստով ավելի մոտ է կապիկներին:

Ի՞նչը բարելավել

Ի՞նչ է պետք ընդհանուր առմամբ մարդկանց բարելավելու համար: Ինչի՞ վրա է պետք կենտրոնացնել ուշադրությունը:

«Ինչևէ, ես ունեմ իմ սեփական տեսակետը Մարդ 3.0-ի առումով, որում պետք է կյանքի կոչվեն այն բարելավումները, որոնք իրապես մոտ են մեր բնազդներին: Դա միակ միջոցն է համոզելու ուղեղին՝ նոր բաները փայլուն կերպով իրականացնելու համար: Այս առումով որպես «կատարելագործում« կարելի է հասկանալ անգամ գիրը, խոսքը ու երաժշտությունը»:

Չենգիզին կարծում է, որ մեզ անհրաժեշտ բարելավումները դա ոչ թե տրամաբանական կարողությունների ավելացումն է, այլ ժամանակակից հասարակությունում մեր կողմնորոշման հնարավորությունների բարելավումը: Ուոլքերն, իր հերթին, ասում է հետևյալը.

«Կարծում եմ՝ մեր դոլարի համար ամենամեծ հարվածը կլինի երջանկության վրա կենտրոնացումը: Պատճառը, որով մարդիկ իրենց լավ են զգում էմոցիոնալ առումով, ընկած է ավելի լավը լինելու մեր ցանկության մեջ: Լինել լավագույն ամուսին ու կին: Լինել լավագույն աշխատակից: Ղեկավարներ, նկարիչներ ու ընկերներ: Ավելի սոցիալական: Որպես կանոն՝ նրանք ավելի շատ եկամուտ ունեն: Նրանք մեծաքանակ առավելություններ ունեն»:

Ինչպես Չենգիզին, այնպես էլ Ուոլքերը պնդում է, որ այս նկարագրությունն արդեն գոյություն ունի մեր գենոմում, և մեզ պետք չէ ռադիկալ ձևով մարդկանց ավելի էմոցիոնալ դարձնել: Մեզ ուղղակի պետք է բոլորին բարձրացնել այն մակարդակի վրա, որտեղ գտնվում են երջանկության հսկաները:

«Մեզ պետք է բարելավել մեր բարեկեցությունը: Դա նպատակին հասնելու միջոց է, սակայն եթե դուք չունեք նպատակ, ապա դա կդառնա խնդիր»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել