Galatv.am-ը գրում է.

ՀՀ բնապահպանության նախարարությունը ՀՀ պետական բյուջեից օրերս 6 միլիոն 750 հազար դրամ կամ ավելի քան 16 հազար դոլար է վճարել միայն քաղաքային հեռախոսակապի ծառայությունից օգտվելու համար: Ո՞ւմ հետ են խոսել կամ ի՞նչ հարցեր են քննարկել հեռախոսով նախարարությունում, որ հիմա էլ հսկայական գումար են վճարել դրա համար:

ԳԱԼԱ-ի լրագրողը փորձել է պարզաբանում ստանալ ՀՀ բնապահպանության նախարարությունից: Նախարար Արամ Հարությունյանի մամուլի խոսնակ Հայկ Հակոբյանը մեզ հետ զրույցում նշեց, որ պարզաբանում նախարարությունից կհայտնեն միայն երկուշաբթի, քանի որ օրը իրենց համար ոչ աշխատանքային է:

Ի դեպ, փորձեցինք զանգահարել նաեւ բնապահպանության նախարարության թեժ գծին, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան: Հետեւաբար դժվար չէ ենթադրել, թե ինչպես են աշխատում տվյալ նախարարությունում:

«Էկոլուր» ՀԿ նախագահ Ինգա Զառաֆյանը մեզ հետ զրույցում նշեց, որ բնապահպանության նախարարությունը պարտավոր է հրապարակել եւ պատասխանել, թե ինչի համար է ծախսել այդ գումարը, քանի որ նրանք հաշվետու են հանրությանը: «Մենք շատ հակասական ենք վերաբերվում բնապահպանության նախարարության աշխատանքին, որովհետեւ նախարարությունը, եթե մենք նայենք հենց նախարարության կայքի պաշտոնապես հրապարակված տարբեր ենթաբաժինների ֆունկցիաները, որոնք նրանք պարտավոր են անել, մենք հասկանում ենք, որ այդ ֆունկցիաների մեծ մասը ուղղակի չի կատարվում, ես չեմ ասում Ազգային պարկերի եւ արգելոցների ֆունկցիաները, որոնք ամրագրված են իրենց գործառույթում, ուղղակի չի կատարվում: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել