Էդուարդ Սայադյանը դարձել է Բիելի շախմատի մրցաշարի հաղթողPanarmenian.net-ը գրում է.

Հուլիսի 20-ից օգոստոսի 2-ը Շվեյցարայի Բիել քաղաքում անցկացված շախմատի 46-րդ միջազգային ամենամյա փառատոնի հաղթող է դարձել Էդուարդ Սայադյանը:

Նա 8 պարտիաներում հասել է հաղթանակի, և միայն մեկ անգամ ոչ ոքի խաղացել:

18-ամյա շախմատիստին է շնորհվել նաև հատուկ մրցանակ` որպես մրցաշար-փառատոնի ամենաերիտասարդ մասնակից: Մրցաշարին մասնակցում էին աշխարհի բազմաթիվ երկրներից ժամանած 143 շախմատիստներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել