Ամուր գրկախառնությունը կարող է դադարեցնել զկռտոցըDoctors.am-ը գրում է.

Երբ մարդ սկսում է զկռտալ, որպես կանոն, նախ և առաջ փորձում է շունչը պահել կամ ջուր խմել: Երբեմն օգնում է նաև սառույցը, որը կուլ տալիս ակտիվացնում է "չարաճճի" նյարդը: Սրանք ամենատարածված խորհուրդներն են, որոնք, սակայն, ոչ միշտ են օգնում: Զկռտոցը հաճախ հարուցում է ստամոքսաթթուն, որը թափանցում է կերակրափող այն բանից հետո, երբ մարդը շատ արագ ինչ-որ բան է ուտում կամ խմում: Իսկ թթուն ակտվացնում է վերոնշյալ նյարդը:

Երբեմն զկռոտցն առաջանում է այն ժամանակ, երբ մարդը շատ է ծխում, երբ սենյակում կամ ստամոքսում կտրուկ փոխվում է ջերմաստիճանը (երբ կուլ ես տալիս ինչ-որ շատ տաք կամ շատ սառը բան): Սակայն առանձին դեպքերում զկռտոցը վարակների, ուղեղի վնասվածքի և նույնիսկ ուռուցքի նշան կարող է լինել:

Այդ պատճառով շարունակական զկռտոցը, որը չափազանց հազվադեպ է տեղի ունենում, հանդիպում է ցրված կարծրախտով (սկլերոզ) տառապող, ինսուլտ տարած և գլխի վնասվածքներ ունեցող անձանց մոտ: Այս դեպքում պետք է օգտագործել կա՛մ հանգստացնող միջոցներ, կա՛մ էլ  ընդունել դեղամիջոց սրտխառնոցի դեմ:

Սակայն կան հիմքեր համարելու, որ մարմնի ուժեղ սեղմումը ոչ պակաս դրական ազդեցություն է թողնում զկռտոցի դեպքում: Այնպես որ, ամուր գրկախառնությունը կարող է ձգել նայարդերն ու դադարեցնել շարունակական զկռտոցը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել