Aysor.am-ը գրում է.

 

32-ամյա ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանն ուրբաթ օրն առաջին անգամ կրկին հայտնվել է ուշադրության կենտրոնում՝ ծննդաբերությունից ավելի քան 7 շաբաթ հետո։ Քիմը կարճ տեսագրությամբ հանդես է եկել մոր՝ Քրիս Ջեների ցերեկային շոուի ժամանակ։

Տեսագրության մեջ Քիմը շնորհավորում է մորը՝ նոր շոուի կապակցությամբ և ասում, որ չի կարողացել անձամբ ներկա լինել հաղորդմանը, քանի որ այժմ սիրում է ժամանակն ավելի շատ տանն անցկացնել։

«Ես ամեն օր նայում եմ քեզ։ Դու իրոք ծնվել ես այս ամենի համար։ Ես ուղղակի ուզում եմ ասել՝ սիրում եմ քեզ»,-կարճ տեսանյութում ասում է Քիմը։

Daily mail-ի հաղորդմամբ, Քիմը կրում էր սպիտակ վերնազգեստ և բավականին ուրախ և առողջ տեսք ուներ։
Քրիս Ջեները Քիմի անակնկալ տեսանյութից այնքան է հուզվել, որ չի կարողացել զսպել արցունքները։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել