
Tert.am-ը գրում է.
Հոգեբան Ռուբեն Պողոսյանը երեխաների հետ աշխատելիս նկատել է, որ երեխայի խնդիրներից շատ բան կախված է հղիության շրջանից։ «Եթե այս հարցը մի փոքր դիտարկենք հոգեվերլուծական դիտանկյունից, ապա կնկատենք, որ երեխայի ծնունդը պայմանավորված է երեք ցանկությամբ, որը բջջի մեջ կա. դա հոր, մոր և երեխայի ցանկությունն է, եթե մեկը պակասում է, երեխան ախտահարված կարող է ծնվել»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա և ավելացրեց, որ բռնաբարությունից ծնված երեխաներից մեծ մասի մոտ հետագայում նկատվում է խելագարության հակում։
Հոգեբանը բերեց նույնիսկ կոնկրետ օրինակ, որ անգամ 16-րդ դարում Լեոնարդո դա Վինչին մահացած հղի կնոջը դիահերձելուց արձանագրել է, որ այն տրամվման, ինչից մահացել էր մայրը, արձանագրվել է նաև երեխայի մոտ։ «Ստացվում է՝ ինչ մոր հետ պատահում է հղիության ժամանակ, լինում է նաև երեխայի վրա»,- նշեց նա։
Հոգեբանը նկատում է, որ մայրերը հղիության ընթացքում պարտադիր պետք է խոսեն երեխայի հետ։ «Առաջին իսկ պայմանը երեխայի գոյության մեջ կառուցվում է խոսքի և ցանկության մեջ, եթե չլինի սերը, երեխան կա՛մ չի ծնվի, կա՛մ արատավոր կծնվի, դա միանշանակ։ Այսօր ես խոսում եմ երեխաների հետ, տեսնում եմ՝ ինչ է եղել, եթե մի խնդիր ունի երեխան, գրանցեք հղիության ընթացքը»,- նշեց հոգեբանը և սեփական օրինակները ներկայացրեց։
«Մի երեխայի օրինակ՝ որ երբ բակում խաղում էր ու հենց ուզում էր բարձրանալ տուն, մեկը պետք է իջներ նրան ուղեկցեր. կանչում էր, գալիս էին՝ տուն բարձրացնում։ Ես խնդրեցի մորը ասել, թե ինչ է եղել տան մուտքի մոտ, երբ հղի եք եղել։ Մայրը հանկարծ հիշեց, որ Նոր տարուն հյուր էին գնացել, վերադարձել էին և աստիճաններով բարձրանալիս չորրոդ հարկում կինը քիչ է մնացել վայր ընկնի, ամուսինը պահել էր։ Երեխայի վրա վախի հետքը մնացել էր, հենց այդ տեղում»,- ասաց նա։
Հոգեբանը պնդում է, որ հղիության շրջանում երեխային առանձնակի ուշադրություն է հարկավոր դարձնել։ «Եթե տղա երեխան ֆոբիա է ունենում, պետք է նայել մոր և պապիկի հարաբերություններին, որից էլ առաջացել է այդ վախը, եթե ֆոբիաներ կան աղջիկ երեխայի մեջ, ապա մոր և տատիկի հարաբերությունների մեջ փնտրեք և կտեսնեք, որ այդտեղ պատմություն կա։ Դա ժամացույցի պես աշխատող մեխանիզմ է»,- նշում է նա։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ