Ի՞նչ բառեր ասել նիհարելու համարDoctors.am-ը գրում է.

Ամերիկացի գիտնականները պարզել են, որ մեր մտքերի ու ցանկությունների ձևակերպումներն անմիջականորեն կապված են մեր առողջության և արտաքին տեսքի հետ: Այն, որ միտքը նյութական է, վաղուց է ապացուցվել, սակայն պետք է ամենայն լրջությամբ վերաբերվել նրան, թե մենք ինչպես ենք ձևակերպում այդ մտքերը:

Օրինակ՝ չափազանց կալորիական  կամ պարզապես ոչ այնքան օգտակար սնունդից հրաժարվելը կարող է տարբեր կերպ հնչել: Մեկը դեմքին կտա սարսափած տեսք ու վրդովմունքով կբացականչի. "Ինձ սա չի կարելի": Իսկ մեկ ուրիշը հանգիստ կերպով կհրաժարվի հյուրասիրությունից՝ ասելով. "Շնորհակալություն, ես սա չեմ ուտում":

Պարզվում է, որ այն, թե մենք ինչպես ենք ձևակերպում մեր հրաժարականը, ուղղակիորեն ազդում է մեր տրամադրության, ինքնազգացողության, ինչպես նաև մեր քաշի վրա:

Մի հետազոտության ժամանակ, որին մասնակցել է 120 մարդ, ավելորդ քաշ ունեցող մարդկանց բաժանել են երկու խմբի: Մի քանի օր շարունակ այդ մարդիկ պետք է պարբերաբար հրաժարվեին իրենց առաջարկվող անառողջ սնունդից: Առաջին խմբի մարդիկ պետք է արտահայտեին իրենց հրաժարականը "ես չեմ կարող", իսկ մյուս խմբի մարդիկ "ես սա չեմ ուտի" արտահայտություններով:

Հետազոտության վերջում գնահատվել են մարդկանց զգացմունքային և ֆիզիկական վիճակը: Ինչպես պարզ դարձավ, "ես չեմ կարող" խմբի մարդիկ ոչ միայն չէին ազատվել ավելորդ քաշից, այլ նաև տրտնջում էին ընդհանուր ընկճվածությունից, մինչդեռ "ես սա չեմ ուտի" խմբի մասնակիցները նիհարել էին ու ունեին առողջ ու առույգ տեսք:

Այնպես որ, եթե որոշել եք դիետա պահել, հետևե՛ք ոչ միայն ձեր սննդակարգին, այլ նաև ձեր խոսքին ու մտքերին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել