Galatv.am-ը գրում է.
Ազգային ժողովը երկու ամիս առաջ «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենք է ընդունել: Վերջին շրջանում աղմուկ բարձրացավ և եղան քննադատություններ, թե նման անվան տակ ԱԺ-ն գաղտնի ընդունել է մի փաստաթուղթ, որն այլասերություն է քարոզում:
Այս թեմայով ԳԱԼԱ-ի զրուցակիցն է Արթիկի թեմի առաջնորդ Տեր Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը:
-Սրբազան, ի՞նչ կարծիքի եք օրենքի մասին:
-Այդ օրենքը ընդունվել է մայիս ամսին և վավերացվել է ՀՀ նախագահի կողմից հունիսին: Ես համաձայն եմ կնոջ և տղամարդու իրավահավասարությանը: Մարդը լինի կին թե տղամարդ, իրենից արժեք է ներկայացնում: Քրիստոնեության տարածման ռահվիրաները հավասարապես կանայք և տղամարդիկ էին: Եթե առաքյալները տղամարդիկ էին, ապա Հարության առաջին վկաները կանայք էին: Չկա ավելի մեծ օրենք, որ արժանապատվորեն գնահատում է մարդուն` կնոջը և տղամարդուն, պաշտպանում նրա իրավունքները, քան Սուրբ Գիրքն է: Եկեղեցին ևս բազմաթիվ ծրագրեր է իրականացնում այս արժանապատվությունը, օրինաչափ և տրամաբանված հավասարությունը պահպանելու, վերացնելու ընտանեկան բռնությունը և այլն: Սակայն օրենքի երրորդ հոդվածում գենդերը, լինելով սոցիալ-հոգեբանական սեռ, սահմանվում է որպես «ձեռքբերովի, սոցիալապես ամրագրված վարք»: Ըստ էության` այս կետը հակասում է մեր դավանած բարոյական արժեքներին ու մեր ժողովրդի հոգեկերտվածքին: Ի՞նչ է նշանակում ձեռքբերովի վարքագիծ:
- Օրենքը ինչո՞վ է մերժելի Հայ եկեղեցու տեսանկյունից:
-Ես, որպես Հայ եկեղեցու սպասավոր, կարծում եմ, որ պետք է գործընթաց սկսել այս օրենքում փոփոխություններ մտցնելու, որն արդեն իսկ սկսվել է, եթե չեմ սխալվում: Մարդ արարածն այնպիսի էակ է, որի մոտ առաջանում են շատ ու շատ ցանկություններ: Դրա համար էլ խոստովանության և զղջման աղոթքների մեջ կան կետեր, որոնք մարդուց վանում են «անասնական, իգական, արվական, նույնիսկ գրաստական» ցանկությունները: Դարերով եկեղեցին փորձել է առողջացնել մարդու միտքն ու հոգին: Ինչպես մարդու կյանքը, այնպես էլ սեռը Աստծո կողմից պարգև է մարդուն. դա Աստծո արարչագործության ֆենոմենի գեղեցկագույն դրսևորումն է: Ծննդոց գրքում գրված է, որ Աստված ստեղծեց Ադամին և Եվային, ոչ թե Ադամին և Սթիվին, ինչպես կատակով նշում են շատ արևմտյան գործընկերներ: Նմանօրինակ օրենքների ընդունումով մենք դուռ ենք բացում և առիթ ստեղծում, որ մարդիկ չպայքարեն իրենց կրքերի դեմ, չլինեն ժուժկալ, չհաղթահարեն իրենց արատավոր ցանկությունները: Ես չեմ ցանկանում որևէ մեկին դատել: Սակայն վերջերս ծանոթացել եմ ու զրուցել եմ մի ռեժիսորի հետ, որ ֆիլմ էր նկարահանել սեռը փոխած տղամարդու մասին: Այս ֆիլմի մասին մի քանի հպանցիկ քննադատական հրապարակումներ եղան: Հեղինակը հրաշալի մի աղջիկ էր: Հետը բավականին քննարկեցի ֆիլմը: Իմ համոզմամբ այդ մարդը, որ սեռը փոխել էր, իդեա ֆիքս ուներ կին դառնալ, հնարավոր է, որ նա իդեա ֆիքս ունենար Նապոլեոն Բոնապարտը կամ Ստալինը դառնալու, ի՞նչ կկատարվեր:
-Կարծիք կա, թե օրենքը գաղտնի է ընդունվել: Համաձա՞յն եք այդ տեսակետի հետ, կարծո՞ւմ եք, որ բացի հանձնաժողովներից, նման օրենքի ընդունումից առաջ պետք է նախ քննարկումներ կազմակերպվեին նաև Հայ առաքելական եկեղեցու պատասխանատուների հետ:
-Ինչ վերաբերում է գաղտնիությանը, երեկ ԱԺ պատգամավոր Նաիրա Զուրաբյանի տված հարցազրույցից տեղեկացա, որ օրենքում այս կետը նաև անակնկալ է եղել մի շարք օրենսդիրների համար, քանզի, ըստ հոդվածի, խնդրահարույց կետը մտցվել է երրորդ ընթերցման ժամանակ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ