1. Կենդանացրու սֆինքսին


Խաղացողների քանակը - կարող է տատանվել

Լրացուցիչ - լուցկիներ

Մասնակիցները կանգնում են  կամ նստում դեմ դիմաց: Առաջինի խնդիրն է ինչքան հնարավոր է երկար թարթիչի վրա պահել լուցկին: Երկրորդի խնդիրն է՝ ձեռքերը ծնկներին դրած (առանց կտրուկ շարժումներ անելու կամ գոռալու), իր խոսքերով շփոթեցնել «սֆինքսին», որպեսզի նա ինչքան հնարավոր է շուտ գցի լուցկին: Հետո մասնակիցները փոխվում են տեղերով: Այս խաղը հաճախակի խաղալու դեպքում ավելի ու ավելի հետաքրքիր է դառնում: Մինչ «փորձառու սֆինքսը» կաշխատի լուցկին չգցել, «փորձառու վրիժառուն» այնքա՜ն տարբեր բաներ կասի:

 

2. Մարդասպան


Խաղացողների քանակը - կարող է տատանվել

Լրացուցիչ - մետաղադրամներ

«Մարդասպան» խաղը նախատեսված է ոչ մեծաքանակ խմբերի համար: Բոլորը շրջանաձև են նստում: Խաղը սկսվում է դերերի բաժանմամբ (վիճակահանությամբ): Դրա համար կարելի է օգտագործել ԽՍՀՄ-յան 2 և 10 մետաղադրամները (նրանք նույն չափն ունեն, բայց տարբեր գույների են):  Մետաղադրամները պետք է համապատասխանեն խաղացողների քանակին: Մետաղադրամներից մեկը պետք է ուրիշ գույնի լինի: Ում այդպիսին է ընկել, ուրեմն նա մարդասպանն է: Շրջանով նստածները նայում են իրար վրա: Ընդ որում, պետք է անպայման նայել իրար աչքերի մեջ: Մարդասպանը հերթականությամբ (ինչպես որ ցանկանա) սկսում է «սպանել»: Հայացքով հանդիպելով զոհի հետ` թարթում է աչքը: Սպանվածը բարձրաձայն հայտարարում է.

-  Սպանված եմ:

Խաղացողներից այն մեկը, ով կասկածում է, թե ով է «մարդասպանը», ասում է.

-  Կասկածում եմ:

Բայց «մարդասպանին» մատնանշել կարող են միայն միաժամանակ կասկածող երկու հոգի:  «Մարդասպանը» բացահայտված է համարվում, եթե երկու հոգի հենց նրան են անվանում: Սակայն մինչ երկրորդ կասկածողը հայտնվի, առաջինը կարող է «սպանված» լինել:

 

3. Մաֆիա


Խաղացողների քանակը - կարող է տատանվել

Լրացուցիչ - ոչինչ

Բոլորը նստում են շրջանաձև, բայց ոչ իրար շատ մոտ: Ընտրվում է խաղի վարողը: Հետո խաղացողները վիճակահանություն են անում, որը կազմակերպում է վարողը: Ստացված արդյունքներով որոշվում է Կատանիայի շերիֆը (1), մի քանի մաֆիոզ (խաղացողների կեսից մի փոքր քիչ) և օրինապահ քաղաքացիները, որոնք և մեծամասնությունն են կազմում: Վիճակահանության արդյունքները, այսինքն` ով ով է դարձել, գաղտնի է պահվում: 

Հետո բացվում է օրը: Սկզբում առավոտ է: Բոլորը նստում են բաց աչքերով՝ փորձելով հասկանալ, թե իրենցից ով է մաֆիոզը: Եթե որևէ մեկը համընդհանուր որոշմամբ այդպիսինն է հայտարարվել, ապա պատիժն ի կատար է ածվում. նա խաղից դուրս է հանվում: Եթե ոչ մեկը չի ընտրվում, ապա ուղղակի գալիս է գիշերը: Գիշեր: Բոլորը փակում են աչքերը: Այնուհետև վարողը հայտարաում է մաֆիայի շրջայցի մասին: Ողջ մնացած մաֆիոզը բացում է աչքերը և նշաններով (ոչ ձայնով!) որոշում է, թե ում «կսպանեն» այդ գիշեր: Այնուհետև փակում են աչքերը: Հետո շրջայցի է դուրս գալիս Կատանիայի շերիֆը: Նա ենթադրություններ անելով փորձում է վարողից իմանալ, թե ով է մաֆիայի ներկայացուցիչ: Եթե գուշակում է, ապա մի մաֆիոզով քիչ է դառնում, իսկ եթե ոչ, ապա ցավոք, վրիպում է: Այնուհետև նորից առավոտ է գալիս: Խաղը շարունակվում է մինչև քաղաքացիների կամ մաֆիայի հաղթանակը: Նշում. Կատանիայի շերիֆը սովորական քաղաքացի է, այսինքն` կարող է մահապատժի երթարկվել կամ սպանվել մաֆիայի կողմից: Խաղի ընթացքը մեկնաբանում է վարողը՝ պահելով մասնակիցների գաղտնիությունը:

 

4. X-FILES

 



Խաղացողների քանակը - կարող է տատանվել

Լրացուցիչ - ոչինչ

Այս խաղը շատ հետաքրքիր է և կօգնի խաղացողներին ավելի լավ ճանաչել միմյանց: Այն շատ նման է «Քաղաքներ» խաղին, որի ժամանակ խաղացողները հերթականությամբ քաղաքների անուններ են ասում այն տառով, որով վերաջանում է նախորդ բառը:  

Խաղի իմաստն այն է, որ բոլորը հարմարավետ տեղավորվում են, և նրանցից յուրաքանչյուրին առաջարկվում է մի բառ: Հետո խաղացողներից մեկը մտքին եկած առաջին բառն է ասում՝ հայտարարված բառը լսելուց հետո: Հաջորդ մասնակիցը բառ է ասում, որը նա ասոցացնում է նախորդ բառի հետ: Ասոցացիաները շատ զվարճալի են ստացվում և հաճախակի հարց են առաջացնում` ինչու՞, որին ի պատասխան մասնակիցը կարող է կա՛մ բացատրել իր մտքերի ընթացքը, կա՛մ հրաժարվել մեկնաբանելուց: Այս խաղը բացահայտում մարդու բնավորության նախկինում անհայտ գծերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել