Ադրբեջանը հրապարակել է իր ՛՛Սեւ ցուցակ՛՛-ըYerkir.am-ը գրում է.

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է ԼՂՀ այցելած անձանց ցուցակը, ովքեր Ադջբեջանի կողմից հայտարարվել են «անցանկալի անձ»:

Ցանկը 35 էջ է, նրանում ներառված են 335 անձինք:

«Սեւ ցուցակում» կան տարբեր ազգերի ներկայացուցիչներ, գործիչներ մեր հարեւան երկրներից մինչեւ աշխարհի ամենահեռու անկյունները եւ իհարկե՝ սփյուռքահայեր՝ երկու տասնյակից ավելի:

«Սեւ ցուցակում» ամենաշատը հայտնվել են ռուսները, իտալասցիները, ավստրալացիները, վրացիները, ֆրանսիացիները, ուկրաինացիները: Նրանցում կան Ռուսաստանի Պետդումայի, Իրանի, Սլովակիայի, Ուրուգվայի, Ֆրանսիայի եւ այլ երկրների պատգամավորներ, քաղաքագետներ, եվրախրհրդարանի պատգամավորներ, արվեստի բազմաթիվ գործիչներ, բոլոր նրանք, ովքեր պաշտոնյա են, եւ ԼՂՀ այցելելով՝ զայրույթ են առաջացրել Ադրբեջանում:

Միայն 2012թ. Արցախ է այցելել 15.599 զբոսաշրջիկ՝ աշխարհի 86 երկրից: Ադրբեջանը հեշտությամբ կարող էր նաեւ նրանց ներառել այդ ցուցակում, եթե անուն առ անուն հրապարակվեր այդ ցանկը:

՛՛Անցանկալի անձանց՛՛ ցուցակը Ադրբեջանը կազմում է արդեն տեւական ժամանակ, գնալով ավելանում են նոր անուններ, ավելանում է նաեւ ԼՂՀ այցելողների թիվը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել