
Նիհարելու շատ ավելի հաճելի, օգտակար և արդյունավետ ձևեր կան, օրինակ` բժիշկ- դիետոլոգ Ռիմմա Մոյսենկոյի միջոցը: Նա առաջարկում է մի քանի հիմնական սկզբունք, որոնք կօգնեն մեկընդմիշտ կարգավորել ձեր քաշը և ուրեմն նաև` կյանքը: Ահա դրանք.
ՍԿԶԲՈՒՆՔ 1. ՆԻՀԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԵՏՔ Է ՈՒՏԵ՛Լ: Օրվա ընթացքում պետք է ունենաք 3 հիմնական և 2 միջանկյալ սննդի ընդունում:
ՍԿԶԲՈՒՆՔ 2. ՆԻՀԱՐԵԼՈՒ ԳԱՂՏՆԻՔԸ ՄԵԿ ԲԱԺԱԿԻ ՄԵՋ Է: Սա նշանակում է, որ մեկ անգամ ընդունվող սննդի ծավալը պետք է կազմի տղամարդկանց համար 300գ, իսկ կանանց համար` 250գ: Քանի որ կանաչեղենը շատ կալորիա չի պարունակում, այն կարելի է ավելացնել ցանկացած ուտելիքի: Ուտել սկսելուց մինչև հագեցում տևում է 15 րոպե, դրա համար պետք է ուտել փոքր կտորներով և լավ ծամելով: Այս ընթացքում ենթաստամոքսային գեղձը և լյարդը հասցնում են անհրաժեշտ քանակի ֆերմենտներ առաջացնել ուտելիքը լավ մարսելու համար: Եթե ցանկանում եք նիհարել, ապա հրաժարվեք մեծ գդալից և կերեք փոքր գդալով, դանդաղ և ուտելիքը լավ ծամելով: Այս դեպքում դուք կկարողանաք հագենալ նաև քիչ քանակի ուտելիքով:
ՍԿԶԲՈՒՆՔ 3. ՋՈՒՐՆ ԱՎԵԼԻ ԿԱՐԵՎՈՐ Է, ՔԱՆ ՈՒՏԵԼԻՔԸ: Խորհուրդ է տրվում օրական 2 լիտր ջուր խմել, իսկ եթե ակտիվ ֆիզիկական կյանք եք վարում` 3 լիտր: Ընդ որում, խմեք հենց մաքուր ջուր, այլ ոչ թե շաքարով կամ գազավորված:
Սրանք են այն 3 հիմնական սկզբունքները, որոնք կօգնեն ձեզ ազատվել ավելորդ քաշից: Իսկ ի՞նչ կարելի է «լցնել» բաժակի մեջ: Հիմնական խորհուրդը խուսափելն է բարձր յուղայնություն ունեցող և «արագ ածխաջրեր» պարունակող սննդից:
Գերադասեք հավի սպիտակ միսը, տավարի խաշած ոչ յուղոտ միսը, տարբեր թեթև բանջարեղենային աղցաններ, ցածր յուղայնությամբ կաթնամթերքը, մրգեր (հատկապես 2 միջանկյալ ետճաշիկների դեպքում), քաղցրի պահանջը կարող եք բավարարել մեղրով և կակաոյի յուղով պատրաստված առանց լցոնների շոկոլադով, լավագույնը այս դեպքում սև շոկոլադն է (իհարկե, մի քանի կիլոգրամ ուտել չարժե): Գերադասեք ցորենի պինդ տեսակներից և թթխմորով թխված հացը: