Aysor.am-ը գրում է.

Վճռաբեկ դատարանը չի ընդունել դերասանուհի Անժելա Սարգսյանի նկարները տարածելու համար 3 տարի 6 ամիս ազատազրկման դատապարտված Կարեն Արայանի բողոքը: Այս մասին Aysor. am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կ. Արայանի մայրը` Մարինա Արայանը: Նրա խոսքով՝ իրենք ևս մեկ անգամ համոզվեցին, որ ակնկալիքներ պետք չէ ունենալ մեր դատարաններից:

«Արդեն պատրաստ է մեր բողոքը և մոտակա շաբաթների ընթացքում անպայման դիմելու ենք Եվրոդատարան»,-ասաց Մ. Արայանը:

Հիշեցնենք, որ Կ. Արայանը մեղավոր է ճանաչվել Ա. Սարգսյանի պոռնկագրական բնույթի լուսանկարը տարածելու և նրա ընտանեկան գաղտնիքը բացահայտելու համար և դատապարտվել ազատազրկման 3 տարի 6 ամիս ժամկետով: Նրա նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի 1-ին մասով (Պոռնկագրական նյութեր կամ առարկաներ, այդ թվում՝ տպագիր հրատարակություններ, կինոյի և տեսաֆիլմերի նյութեր, պատկերներ կամ պոռնկագրական բնույթի այլ առարկաներ տարածելը, գովազդելը, իրացնելը, ինչպես նաև այդ նպատակով պատրաստելը) և 144-րդ հոդվածի (անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը) հատկանիշներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել