Operativ.am-ը գրում է.
Մինչև 2013 թ. ավարտը Կալիֆոռնիա նահանգի իշխանությունները ստիպված կլինեն ազատ արձակել 9600 բանտարկյալի, որպեսզի թեթևացնեն նահանգի գերծանրաբեռնված բանտերը: Այդպիսի որոշում է կայացրել ԱՄՆ-ի գերագույն դատարանը:
Սակայն Կալիֆոռնիայի նահանգապետ Ջերի Բրաունը դեմ է բանտերը թեթևացնելու նպատակով՝ բանտարկյալներին ազատ արձակելու որոշմանը, բայց առայժմ չի մեկնաբանել դատարանի վճիռը:
Կալիֆոռնիայի իշխանությունները փորձել են բարձրացնել այդ հարցը վճռաբեկ դատարանում՝ մատնանշելով այն, որ բանտարկյալների ազատ արձակումը կարող է լուրջ սպառնալիք լինել հասարակության անվտանգության համար:
Կալանավորների մի մասի ազատ արձակման որոշումն ընդունվել է, երբ 1990-2001թթ. ընթացքում ազատազրկվածները բազում դատական հայցեր են ներկայացրել կալիֆոռնիական բանտերում ոչ պատշաճ պայմանների վերաբերյալ: