1. Համերգ գնացեք: Սիրելի խումբը համե՞րգ է տալիս: Դա իդեալական ժամադրություն կլինի: Բայց ավելի զվարճալի կլինի, եթե գնաք պատահական համերգի:

2. Վարձեք հեծանիվներ (եթե իհարկե ձեր սեփականը չունեք) և գնացեք հեծանվային զբոսանքի:

3. Չեք կարող պատկերացնել ժամադրությունն առանց համեղ ուտելիքի՞: Պիկնիկ կազմակերպեք որևէ պուրակում:

4. Ձեզ թվում է` կրկես գնալու մեջ ռոմանտիկ բան չկա՞: Սխալվում եք: Չէ՞ որ զվարճանքի մեջ էլ կարող է ռոմանտիկա լինել:

5. Փոխարինեք կինո գնալը մայրամուտով կամ գիշերային երկնքով: Հետևեք, թե ինչպես է արևը մայր մտնում կամ հաշվեք երկնքի աստղերը:

6. Գրանցվեք որևէ դասընթացի: Օրինակ` գնացեք խոհարարական դասընթացների:

7. Առևտրի մեծ տանը կարելի է զվարճանալ: Օրինակ` պահմտոցի խաղալ: Կամ զվարճալի հագուստ փորձել:

8. Եթե ձեզ միացրել է չորքոտանիների հանդեպ սերը, ապա շների հետ զբոսանքը հիանալի ժամադրություն կլինի:

9. Երկու բառ` ձիերով զբոսանք: Պատկերացրեք ձեզ նախորդ դարերում, երբ չկային ավտոմեքենաներն ու ժամանակակից փոխադրամիջոցները:

10. Գնացեք գուշակի մոտ: Պարտադիր չէ հավատալ այն ամենին, ինչ նա կասի: Կարելի է պարզապես անկեղծ ծիծաղել ու զվարճանալ:

11. Սուր զգացողությունների սիրահարներին կարելի է խորհուրդ տալ գնալ ամայի տուն կամ կառույց: Երբ սարսափելի վախենաք, այնքան հաճելի կլինի գրկել սիրելիին:

12. Թղթախաղ, նարդի, մոնոպոլիա կամ ցանկացած այլ խաղ: Ասում են՝ մարդու մասին կարելի է շատ բան իմանալ՝ նայելով, թե ինչպես է նա խաղում:

13. Գնացեք գրախանութ և միմյանց համար մեկական գիրք ընտրեք: Ապա սրճարանում կարելի է կարդալ առաջին գլուխները:

14. Նստեք տրոլեյբուս կամ ավտոբուս և ուսումնասիրեք մյուս մարդկանց: Երբեմն դա այնքան հետաքրքիր է:

15. Ձևացրեք, թե զբոսաշրջիկ եք և փորձեք ուսումնասիրել ձեր քաղաքն այլ աչքերով: Անպայման շատ լուսանկարներ արեք:

16. Այցելեք շուկա և համեղ մրգեր գնեք, ապա ճաշակեք դրանք որևէ այգում:

17. Շոգ ամառային առավոտյան գնացեք կենդանաբանական այգի և ուսումնասիրեք բոլոր կենդանիներին: Կրկին ձեզ մանուկ զգացեք:

18. Վախենում եք, որ ձեզ կաշկանդվա՞ծ եք զգալու: Մի փոքր ալկոհոլը կօգնի ձեզ: Ուստի առաջ դեպի գինու համտես:

19. Մեկ օրով շքեղ համար պատվիրեք հյուրանոցում:

20. Նամակ գրեք ապագայում ձեզ: Պատկերացրեք, թե որքան հետաքրքիր կլինի դրանք կարդալ, եթե ձեր միջև ամեն ինչ ստացվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել