Որո՞նք են աչքի թրթռոցի հիմնական պատճառներըDoctors.am-ը գրում է.

Ահա, թե ինչպես է դա տեղի ունենում

Մեր նյարդային նամակարգում հայտնվում է կեղծ ազդակ, որը ստիպում է աչքի մկանին ակտիվորեն կրճատվել: Եվ քանի որ կրճատումը սովորաբար տեղի է ունենում մեզ համար աննկատ, մենք  սկսում ենք անհարմարություն զգալ:

Այդ երևույթի ամենատարածված պատճառներից է քնի երկարատև անբավարարությունը, նյարդային  գերգրգռվածությունը, հաճախակի սթրեսները, վիտամինների պակասը, քրոնիկ նևրոզը:

Աչքի թրթռոցի հնարավոր պատճառներից են նաև ինսուլտը, ճյուղավորված սկլերոզը, գանգի վնասվածքը, ուղեղի ցնցումը և այլն:

Ե՞րբ դիմել բժշկի

Եթե աչքի թրթռոցը երկար ժամանակ չի դադարում, ապա անհրաժեշտ է առանց հապաղելու դիմել բժշկի, դիմային  հեմիսպազմից խուսափելու համար:

Եթե զգում եք, որ աչքի թրթռոցի հետ մեկտեղ սկսում է վատանալ ձեր տեսողությունը, շտապ դիմե՛ք բժիշկ- ակնաբույժի: 

Ի՞նչ անել

Հանգստացե՛ք, լսե՛ք հաճելի երաժշտություն, մի քանի օր արձակուրդ վերցրե՛ք, մտածե՛ք միայն հաճելի բաների մասին, քիչ կարդացեք և քիչ լարեք աչքերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել