Aysor.am-ը գրում է.

Նարնջի հյութը լավագույն ըմպելիք նախաճաշի ժամանակ

Մասնագետները խորհուրդ են տալիս առավոտյան սուրճի կամ թեյի փոխարեն մեկ բաժակ նարնջի հյութ խմել:

Գիտնականները փորձարկումներ սկսեցին 20-40 տարեկան 30 կամավորների հետ: Բոլոր մասնակիցներին  ամեն օր տալով խոզապուխտով սենդվիչ, ձվածեղ և կարտոֆիլ: Սակայն, մասնակիցներին բաժանեցին խմբերի, որոնք նախաճաշին պետք է օգտագործեին տարբեր ըմպելիքներ:

Առաջին խումբը խմում էր քաղցրեցված ջուր, երկրորդը սովորական ջուր, իսկ երրորդը թարմ քամած նարնջի հյութ: Ուտելուց հետո ամեն 1,3 և 5 ժամը մեկ կամավորները արյուն էին հանձնում:

Ստուգելով շաքարի կոնցենտրացիան արյան մեջ և իմունիտետի աշխատանքի հետ կապված նյութերի մակարդակը`պարզվեց, որ հյութ օգտագործած խմբի մասնակիցների արյան մեջ ավելի պակաս էր շաքարը և առավել շատ էին օգտակար միացությունները:

Սակայն գիտնականները նշում են, որ նարնջի հյութը կարող է վնասել ատամի էմալը: Այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում այն խմել ձողիկի միջոցով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել