
1in.am-ը գրում է.
Բուլղարիայի նախկին արտգործնախարար Նիկոլայ Մլադենովը նշանակվել է ՄԱԿ-ում Իրաքի հատուկ ներկայացուցիչ և այդ երկրում Միացյալ ազգերի առաքելության ղեկավար: Համապատասխան տեղեկատվությունը այսօր հրապարակել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Նեսիրկին:
«Մլադենովը կփոխարինի Մարտին Կոբլերին, ում գլխավոր քարտուղարը երախտապարտ է ինքնամոռաց աշխատանքի և ՄԱԿ-ի առաքելության աշխատանքները հիանալի ղեկավարելու համար»,- նշվում է Նեսիրկիի հայտարարության մեջ:
Մլադենովը Բուլղարիայի ԱԳՆ ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է 2010թ.-ի փետրվարից մինչև այս տարվա մարտ:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_weurop_203751.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել