Panarmenian.net-ը գրում է.
Բելգրադում ընթացող շախմատի անհատական առաջնության նախավերջին`10-րդ, տուրում, Լիլիթ Մկրտչյանը ոչ ոքի է խաղացել Աննա Մուզիչուկի (Սլովենիա) հետ: Հայ շախմատիստուհին զգալիորեն բարելավել է իր դիրքերը մրցաշարային աղյուսակում: Հիմա նա ունի 7 միավոր և բարձրացել է 8-րդ տեղը: Իսկ Տխան Տռանգ Խոանգը (Հունգարիա) շարունակում է մնալ առաջատար, նա այժմ ունի 8,5 միավոր:
10-րդ տուրում Հայաստանի մյուս 3 ներկայացուցիչները հաղթանակներ են տարել: Լիլիթ Գալոյանը առավելության է հասել Սոպիո Նիկոլաձեի (Վրաստան) նկատմամբ, Մարիա Կուրսովան ուժեղ է եղել Նարմին Կազիմովայից (Ադրբեջան), իսկ Աննա Հայրապետյանը` Դեսպինա Սերեֆիդուից (Հունաստան):
Նյութի աղբյուր՝ http://www.panarmenian.net/arm/news/167369/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել