
Doctors.am-ը գրում է.
Ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ նախադպրոցական տարիքի երեխաներին խորհուրդ չի տրվում խմել օրական երկու բաժակ կաթից ավել: Կաթը պարունակում է ոսկորների աճի համար կարևոր կալցիում և D վիտամին: Սակայն կաթի չարաշահման դեպքում օրգանիզմում կրճատվում է երկաթի պարունակությունը, որը, իր հերթին, կարող է առաջացնել շարժողական խանգարումներ:
Ուսումնասիրությանը մասնակցել է նախադպրոցական տարիքի 1300 երեխա, որոնք օրական խմում էին երեք բաժակ կաթ և ավելի: Նրանց մոտ գրանցվել է ֆերիտինի մակարդակի իջեցում, որը օրգանիզմում երկաթի պաշարի ցուցիչն է: Ինչքան շատ էին երեխաները կաթ խմում, այնքան շատ էր իջնում ֆերիտինի մակարդակը:
Բժիշկները խորհորդ են տալիս նախադպրոցական տարիքի երեխաներին տալ օրական մինչև երկու բաժակ կովի կաթ: Սակայն բժիշկների մի մասը կարծում է, որ օրական չորս բաժակից պակաս կաթ խմող երեխաներին պետք է տալ D վիտամինի հավելումներ: D վիտամինի հավելումներն անհրաժեշտ են թխամաշկ երեխաներին և նրանց, ովքեր քիչ ժամանակ են անցկացնում արևի տակ, քանի որ D վիտամինն արտադրվում է արևային ճառագայթների ազդեցության տակ: